Օրավարձից զրկվելուց մինչև կանխավճարի վերադարձ. հարկատու երգիչները պետությունից ակնկալիք ունե՞ն

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում մի շարք խնդիրների են բախվել, սակայն այն համոզման են, որ կառավարությունը պետք է աջակցի առավել խոցելի խմբերի, իսկ երգիչ-երգչուհիներն,, օրինակ, ինչպես իրենք են ասում, «մի կերպ յոլլա կգնան»:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը մարտի 30-ին արտահերթ նիստ է հրավիրել հակաճգնաժամային ևս 3 փաթեթներ ընդունելու նպատակով: Ավելի վաղ կառավարությունը քննարկել եւ ընդունել էր ճգնաժամային իրավիճակում գործադրվելիք 5 փաթեթներ: Այսպիսով, ընդունված միջոցառումների թիվը կհասնի 8-ի: Դրանցից 4-ը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, 4-ը՝ սոցիալական:

Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ երգիչը հասցրել է մի շարք համերգներ չեղարկել, այդ թվում՝ հունիսին Երևանում սպասվելիք մեծ մենահամերգը: Պրոդյուսերի խոսքով՝ մեծ մասամբ օրավարձով ապրող երգիչները ստաբիլ եկամուտ չունեն, այս օրերին նրանք, առհասարակ, չեն աշխատում, չեն ստանում աշխատավարձ: Ամեն դեպքում, Գրիգոր Նազարյանը այն համոզման է, որ հարկավոր է սպասել, այս փուլում չարժե կառավարությունից  որևէ ակնկալիքներ ունենալ:

Ազգային, ժողովրդական երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը ևս այս շրջանում բազմաթիվ համերգներ է չեղարկել և հետաձգել, հիմնականում՝ արտերկրում:  Պարոն Իսպիրյանը շեշտեց, որ այս շրջանում ժողովրդին պետք է աջակցություն ցուցաբերեն նաև Հայաստանի եւ սփյուռքի գործարարները. ամեն մեկն ինչով կարող է պետք է օգնի պետությանը ոտքի կանգնել:

Երգիչ Արսեն Սաֆարյանը արտակարգ դրության հայտարարումից հետո դադարեցրել է իր գործունեությունն ակումբներում և, փաստացի, մնացել է գործազուրկ, սակայն նա այն համոզման է, որ այսօր շատ ավելի կարիքավոր խմբեր կան, որոնց կառավարությունը պետք է աջակցություն ցուցաբերի:

Հիշեցնենք, որ կառավարության  որոշմամբ՝ մարտի 16-ից  մինչև ապրիլի 14-ը, այսինքն մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվել է  արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Աննա Բաբաջանյան