«Կարող ա պատահի՝ մեզ հետևում են»․ քաղաքացիների հեռախոսազանգերը կվերահսկվեն․ ի՞նչ մտահոգություններ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

-Քեզ լուրջ պահի։

-Ինչի՞։

-Կարողա պատահի մեզ հետևում են:

«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի այս դրվագն էր մոտավորապես հիշեցնում այսօրվա ԱԺ-ի նիստը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մոտավորապես հենց այսպիսի մի նախագիծ էր առաջարկում, որով պետության կողմից հնարավոր կլինի հետևել, թե ում եք զանգել, երբ, որտեղից, քանի անգամ և որքան է տևել զրույցը։

Նախարարի խոսքով՝ հաղորդագրությունների կամ զանգերի բովանդակությունը չի վերահսկվի։ Սա, ըստ նրա, կօգնի վարակված անձի շփման շրջանակը ավելի հեշտ պարզել։

Ի դեպ, տեղեկությունները հավաքագրվելու և պահվելու են ԱԱԾ-ում և Ոստիկանությունում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հետաքրքրեց, թե ինչ է տալու պետությանը երկու անձանց միջև կատարված զանգերի մասին տվյալը և խնդրեց ավելի հստակեցնել, թե դրանով ինչ խնդիր է լուծվելու։

«Պատկերացնենք՝ ինձ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս: Նախորդ 14 օրերի իմ լոկացիան բավարար չէ, քանի որ որոշակի լայն շրջանակ է ընդգրկում: 14 օրվա իմ կատարած զանգերի վերհանումը և ճշտումը՝ այսինչ ժամկետում հանդիպել են ինձ, ինֆորմացիայի գեներացումը կնպաստի, որ վիճակագրական տվյալների վրա իրավասու մարմինները կարողանան միջոցառումներ իրականացնել: Դա է իմաստը, այլ իմաստ չկա»,- պատասխանեց նախարարը։

«Լուսավոր Հայսատան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախագիծը որակեց ուշացած և անիմաստ: ԱԺ մյուս ընդդիմադիր խմբակցությունից՝ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը նախարարին կոչ արեց նախագիծը հետ տանել՝ այն որակելով ժողովրդավարությունից հետընթաց։

Մարդկանց անձնական տվյալներին վերաբերող այս նախագիծը հարուցել է ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների, այլև իրավապաշտպանների մտահոգությունը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս նախագիծը աբսուրդ է որակում և գտնում է, որ այն չպետք է կյանքի կոչվի։ Իրավապաշտպանի կարծիքով՝ այն մի շարք բացեր ունի, որոնցից մեկն էլ այն է, որ չի հասկացվում, թե կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում անձերի հեռախոսազանգերի մասին տվյալը ինչ է տալու իշխանություններին․ «Եթե խոսքը վերաբերում է վարակակիր անձի տեղորոշմանը, ապա պետք է հարց առաջանա. եթե պետությունը գիտի, որ անձը վիրուսակիր է, ապա ինչո՞ւ պետք է նրա տեղը հայտնի չլինի պետությանը, չէ՞ որ վիրուսի հայտնաբերումից հետո անձը մեկուսացվում է և տրվում է բժշկական օգնություն այստեղ տեղորոշելու անհրաժեշտություն չկա»։

Իրավապաշտպանը նշում է՝ վիրուսը հեռախոսով չի փոխանցվում և հեռախոսազանգերը վերահսկելը ընդունելի չէ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, մինչդեռ, համարում է, որ սա ընդունելի միջոց է, որը շատ երկրներում կիրառվում է։ Սակայն մինչև այն կյանքի կոչելը՝ որոշ անհանգստացնող խնդիրների ուղղությամբ պետք է աշխատել․ «Նախագծում թվարկվում են այնպիսի տվյալներ, որոնք ես գտնում եմ, որ ավելորդ են, օրինակ, թե ով ում հետ քանի րոպե է խոսել»,- նշեց Դոյդոյանը։

Երկրորդ խնդիրը, ըստ Դոյդոյանի, հավաքագրված տվյալների պահպանության հարցն է․ «Որքանով են անվտանգության համակարգերն առկա, էլեկտրոնային հակարգերը ներառյալ, որոնք կերաշխավորեն, որ ահռելի քանակի տվյալները չեն արտահոսի և չեն հայտնվի երրորդ անձի ձեռքում։ Նախարարն ասաց՝ ես երաշխավորում եմ, բայց անձնական երաշխավորությունը այստեղ դեր խաղալ չի կարող»։

Երրորդ խնդիրը, ըստ նրա, տվյալների պահպանության ժամկետներին է վերաբերում։ Ըստ նախագծի, դրանք անգամ արտակարգ դրության ավարտից հետո մեկ ամիս էլ դեռ կպահպանվեն, մինչդեռ Դոյդոյանը առաջարկում է հնարավորինս սեղմ ժամկետ սահմանել՝ անգամ եռօրյա, որպեսզի հավաքագրված տվյալները վերացվեն։

Ինչևէ չնայած մտահոգություններին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ ԱԺ ընդդիմադիր երկու խմաբկցություններն էլ դեմ քվեարկեցին։ Որոշ լրամշակումներից հետո նախագիծը կներկայացվի՝ երկրորդ ընթերցմամբ քվեարկության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան