Լատվիայում պատգամավորը կորոնավիրուսով է վարակվել, խորհրդարանի անդամներն ու աշխատակիցները կարանտինի են ուղարկվել․  Հայաստանի Աժ-ն շարունակում է բազմամարդ նիստերը. Current Time

Լուրեր

24.02.2026 | 11:33
Եկեղեցին ասում է՝ օտարումն ընդհանրապես արգելեք․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:24
Այս նախագիծը որևէ խնդիր չի լուծում Հայ առաքելական եկեղեցու ժառանգության հատվածում․ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:15
Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները չեն կարող պատվիրակվել մեքենաներին․ Հայաստանն ընդգծում է՝ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի․ Միրզոյան
24.02.2026 | 11:10
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 10:50
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը դատի է տվել քաղաքագետին ֆեյսբուքյան գրառման համար
24.02.2026 | 10:37
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂ
24.02.2026 | 10:32
ԱՄՆ մաքսայինը փետրվարի 24-ից կդադարեցնի Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի գանձումը, որոնք Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել
24.02.2026 | 10:23
Մոսկվայում  ոստիկանական մեքենա է պայթեցվել. զոհվել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկուսը՝ վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
24.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 24-ի դրությամբ
24.02.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.02.2026 | 09:31
Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Մխչյան և Դվին գյուղերում
23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
Բոլորը

Լատվիայում խորհրդարանի անդամներից մեը կորոնավիրուսով է վարակվել: Այդ պատճառով երկրում օրենսդիր իշխանության աշխատանքը ժամանակավորապես կաթվածահար է եղել․ խորհրդարանն ու կառավարությունն այժմ կարանտինի մեջ են։ Այս մասին հայտնում է Current Time-ը։

Աղբյուրը նշում է, որ կորոնավիրուսով վարակված պատգամավորն այժմ իր տանն է՝ ինքնամեկուսացման մեջ։ Նախօրեին նա խորհրդարանի և կառավարական կոալիցիայի նիստին է մասնակցել, այսինքն՝ կարող է վարակած լինել երկրի ողջ իշխող վերնախավին, այդ թվում՝ վարչապետին։

Տնային ինքնամեկուսացման են ուղարկվել ոչ միայն Լատվիայի բոլոր՝ 100 պատգամավորները, այլ նաև խորհրդարանի աշխատակիցները։ Նրանք բոլորը թեստավորում պետք է անցնեն։ Լատվիայում այժմ նիստեր ու խորհրդակցություններ չեն անցկացվում։ Փաստացի՝ երկրի օրենսդիր իշխանությունը «նստած է տանը»։

Եթե պատգամավորները չեն կարողանում հավաքվել, ապա խորհրդարանը դառնում է անգործունակ և չի կարող որոշումներ ընդունել, քանի որ երկրում առայժմ հեռահար քվեարկության համակարգ չկա։ Սրանով պայմանավորված՝ Լատվիայի նախագահն առաջարկել է որոշումներ կայացնելու իրավասությունը փոխանցել կառավարությանը:

«Իրավիճակի կառավարումն այժմ կառավարության ձեռքում է: Մյուս բոլոր պետական հիմնարկներն ու պաշտոնյաները, հնարավորության չափով, օգնում են կառավարությանը հաղթահարել այս ճգնաժամը», – ասել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը։

Խորհրդարանը վերահսկելու է վարչապետի և նրա թիմի աշխատանքը, բայց անվտանգ հեռավորությունից: Բոլոր դեմ առ դեմ հանդիպումները չեղյալ են հայտարարվել, իսկ լրագրողների հետ նախագահը շփվում է նստավայրի մուտքի մոտ։ Շենք մուտք գործել ոչ ոքի չի թույլատրվում:

Լատվիացի լրագրողներին տված հարցազրույցում վարակված պատգամավորը պատմել է, որ վերջին շրջանում նա Ռիգայում է եղել՝ իր տանը, մոտ մեկ շաբաթ բարձր ջերմություն է ունեցել, ինչի համար էլ որոշել է կորոնավիրուսի թեստավորում անցնել:

«Տեղեկություն չունեմ, թե ինչպես եմ վարակվել: Արտերկրում չեմ եղել, չեմ հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր վերջերս են արտերկրից վերադարձել», – ասել է նա։

Մի քանի օր անց, սակայն,  համաճարակաբանական ստուգման արդյունքներից հետո,  Լատվիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ պատգամավորը ստում է՝ ասելով, թե տեղյակ չէ՝ որտեղ է վարակվել։ «Գուցե նա արտագնա աշխատանքի է մեկնել՝ Արտաքին գործերի նախարարության առաջարկությունների համաձայն»,- ասել է երկրի առողջապահության նախարարը։

Դրանից հետո պատգամավորը հրաժարվել է լրագրողներին մեկնաբանություն տալ։

Այժմ ոստիկանությունը ստուգում է, թե արդյոք պատգամավորը խախտել է ինքնամեկուսացման պայմանը։ Դրա համար նա կարող է ազատազրկման դատապարտվել։

Ուշագրավ է, որ թեպետ Հայաստանում էլ բազմաթիվ քննադատություններ եղան Ազգային ժողովի աշխատանքն արտակարգ դրության պայմաններում շարունակելու վերաբերյալ, Աժ -ն այդպես էլ շարունակում է նույն ռեժիմով նիստեր անցկացնել։ Կառավարության նիստերը նույնպես այս օրերին չեն դադարեցվել, թեև այսօրվա նիստում կառավարության անդամները  միմյանցից սովորականից ավելի հեռու էին նստել։

Այսօր էլ Աժ հերթական նիստին  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ այն դեպքում, երբ այսօր Հայաստանում ընտանիքի 2 անդամից ավել չեն կարող միաժամանակ նույն մեքենայի մեջ գտնվել, Ազգային ժողովում 132 հոգի մի դահլիճում հավաքվել և 2 ժամից ավել է՝  քննարկում է անում։

Նախորդ շաբաթ էլ հարցին անդրադարձել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ասելով, թե 130 հոգով հավաքվելով և խորհրդարանի աշխատողներին աշխատանքի հրավիրելով՝ վատ օրինակ են ծառայում: Պատգամավորն առաջարկել էր, որ Ազգային ժողովում մնան միայն խորհրդի անդամները և քվորում չապահովեն, որպեսզի նիստերը չիրականացվեն։

Սրան ի պատասխան՝  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց էր․ «Կյանքը շարունակվում է, և հենց որպես օրինակ ծառայելու համար, մենք ոչ թե պետք է մնանք տանը, այլ աշխատենք»։

 

 

Նելլի Մելքոնյան