Աննպատակ գործ եք անում․ ռեսուրսները ծախսեք Հայաստանի բոլոր մուտքերին թեստեր դնելու համար․ Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության առաջարկած նախագիծը՝ քաղաքացիների հեռախոսազանգերի և տեղաշարժի վերաբերյալ տեղեկություններ ստանալու վերաբերյալ, անիմաստ է և ոչ արդյունավետ։ ԱԺ արտահերթ նիստում Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Սա ուղղակի ոչ միայն հետընթաց է ժողովրդավարությունից, դուք աննպատակ գործ եք անելու։ Այն ռեսուրսները, որ օգտագործելու եք մեզ տեղորոշելու համար, ծախսեք Հայաստանի սահմանին թեստեր անցկացնելու համար, չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար։ Այսօր իմ հեռախոսին հաղորդագրություն է եկել. «Եվս մի քանի օր, և ես խանութից գողություն եմ անելու»: Նայում ես՝ տղամարդ է, զարհուրելի է»,- նշեց պատգամավորը:

Նա հավելեց, որ հանդիպումների պայմանավորվածությունը միշտ չէ, որ զանգով է իրականացվում. «Հանդիպումների մեծ մասը տեղի են ունենում էքսպրոմտ կամ այլ միջոցներով պայմանավորվածություններով, ինչպիսին են, Whatsapp, Viber և այլն: Ի՞նչ, ամբողջը կանտրոլի տա՞կ եք վերցնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում: