«Երկու անգամ խփեց գլխիս, ասաց՝ Արայիկին ես ընտրելու». Արցախի տարեց բնակիչը պնդում է՝ իրեն ճնշում են

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Ի հեճուկս աշխարհում տարածված կորոնավիրուսի նոր տեսակի՝ Արցախի հանրապետությունում խորհրդարանական և նախագահական ընտրությունները չեն հետաձգվում: Այն նախատեսված է մարտի 31-ին, իսկ նախընտրական շրջանը բավականին թեժ մթնոլորտում է անցնում: Factor.am-ի խմբագրությունն Արցախի Նոր Մարաղա գյուղի բնակիչ Վրեժ Գալստյանից ահազանգ է ստացել, որ գյուղապետը՝ Արտյոմ Գրիգորյանը, իրեն ստիպում է քվե տալ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին:

«Մարտի 16-ին խանութից դուրս եկա, մոտեցավ ինձ ու ճնշեց: Ասաց՝ Մասիսին չպիտի ընտրես, Արայիկին ձայն կտաս: Ասացի, որ չեմ որոշել, թե ում ձայն կտամ, դա իմ իրավունք է, թե ում կընտրեմ: Երկու անգամ էլ խփեց գլխիս, ասաց՝ իմ ասածով պետք է ընտրես: Մեր գյուղապետ Արտյոմ Գրիգորյանն էր»,- Factor.am-ին փոխանցված տեսանյութում պատմում է Նոր Մարաղա գյուղի բնակիչ Վրեժ Գալստյանը:

Նոր Մարաղայի գյուղապետ Արտյոմ Գալաստյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե որևէ մեկին ուղղորդել է, միաժամանակ ասաց, որ այս խնդրով նաև Ոստիկանությունն է հետաքրքրվել: Բնակիչներից Ոստիկանություն ահազանգեր են եղել:

«Ես չգիտեմ, թե ով է սուտ-սուտ խոսում, ինձ էլ Ոստիկանությունից եկել, ասել են, որ ճնշում եմ բնակիչներին: Ես էլ ասել եմ՝ թող գրավոր դիմում ներկայացնի, ինձ վրա գործ հարուցեք, եթե պարզվի՝ մեղավոր եմ, թող ինձ պատժեն: Եթե խփել եմ, թող Ոստիկանությունը զբաղվի: Ո՞վ է այդ սուտ բանն ասում, ուզում եմ իմանալ՝ ո՞վ է նման բան ասել, որ գնամ հարցնեմ, ես ի՞նչ իրավունք ունեմ իրեն ճնշելու: Դուք ինձ ասեք, եթե իմ բնակիչն է, ես իմանամ, թե ով է իմ վատը ցանկանում: Ես այս գործընթացներին մասնակցում եմ միայն իմ ձայնը տալով»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Արցախի հեղափոխական կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրված Արթուր Օսիպյանը Factor.am-ին փոխանցել էր, որ Մարտունիի քաղաքապետ Հայկ Սարգսյանը խոչընդոտել է իրենց նախընտրական քարոզարշավը՝ թույլ չտալով իրենց մտնել քաղաք:

Հայկ Սարգսյանը մեզ հետ զրույցում այս տեղեկությունը չէր հերքել, սակայն պնդել էր, որ պատգամավորի թեկնածուն անօրինական քարոզարշավ է իրականացնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան