Քաղաքացիները սկսել են Էրգոֆերոն գնել՝ կարծելով, որ այն բուժում է կորոնավիրուսը. ԱՆ-ն պարզաբանում է

Լուրեր

09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բոլորը

Օրերս Factor.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝քաղաքացիները սկսել են մեծ քանակությամբ Էրգոֆերոն տեսակի դեղամիջոց ձեռք բերել:

Քաղաքացիներից մեկը, որը Factor.am-ին ֆեյսբուքյան հաղորդագրության միջոցով տեղեկացրել էր, թե ձեռք է բերել այդ դեղամիջոցը, որպես պատճառ նշել էր այն հանգամանքը, որ դեղամիջոցի տուփում առկա թերթիկի նկարագրությունների բաժնում առկա է «կորոնավիրուս» բառը:

Երևանի մի քանի դեղատների ցանցերում այս դեղամիջոցը բացակայում է, մյուսներում 20 հաբը վաճառվում մինչեւ 4000 դրամով: Մեզ հետ կապ հաստատած քաղաքացին նշեց, որ Հայաստանում դեղամիջոցը չկա, ինքը Ռուսաստանի Դաշնությունից է ձեռք բերել՝ տուփը 600 ռուսական ռուբլիով, որը համարժեք է 3780 դրամի:

Նշենք, որ ՌԴ դեղամիջոցների ռեգիստրի պաշտոնական կայքում նշված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում արտադրվող Էրգոֆերոն դեղամիջոցի ցուցումների մեջ նշված է, որ այն հակավիրուսային պրեպարատ է: Այն կարելի է օգտագործել սուր շնչառական վարակների դեպքում։ Դեղի ցուցումների բաժնում առկա է «կորոնավիրուս» բառը, այսինքն՝ այն կարող են օգտագործել կորոնավիրուսի առկայության դեպքում։ Սա կարող է այս օրերին մարդկանց մոտ շփոթմունք առաջացնել։

Իրականում, դեղամիջոցն օգտագործվում է ոչ թե նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-19-ի բուժման համար, այլ կորոնավիրուսների ընտանիքի՝ ավելի վաղ հայտաբերված տեսակների բուժման, ինչպիսիք են, օրինակ, մերսը կամ սարսը։ Կորոնավիրուսի՝ մարդուն փոխանցվող մոդիֆիկացված վիրուսը հայտնաբերվել է դեռ 1953 թվականին, մինչդեռ նոր տեսակի կորոնավիրուսը, որը 2019-ին է հայտնաբերվել, դեռ հստակ բուժման միջոց կամ պատվաստանյութ չունի։

Նույն կերպ շփոթեցնող է նաև Արբիդոլ կոչվող հակավիրուսային դեղամիջոցը, որի ցուցումների մեջ կրկին կարելի է «կորոնավիրուս» բառը հանդիպել։ Դեղատներից factor.am-ին փոխանցել են, որ այս դեղը ևս վերջին օրերին ամենաշատ վաճառվողներից է:

Էրգոֆերոնի՝ կորոնավիրուսի նոր տեսակի բուժման դեղամիջոց լինելու մասին ՀՀ առողջապահության նախարարությունից Factor.am-ին փոխանցեցին, վերջինս հոմեոպաթիկ միջոց է և ընդհանրապես գիտականորեն ապացուցված փաստեր չկան, որ այն կարող է կանխարգելել կորոնավիրուսային (COVID-19) վարակը կամ բուժել դրանով պայմանավորված ախտանշանները:

«ՀՀ առողջապահության նախարարությունը, կարևորելով պացիենտների անվտանգությունը, հորդորում է կորոնավիրուսային վարակի ժամանակ չզբաղվել ինքնաբուժմամբ, խստորեն հետևել բժիշկների ցուցումներին, իսկ դեղերն օգտագործել ուղեկցող հրահանգին (ներդիր-թերթիկին) համապատասխան»,- փոխանցեցին նախարարությունից:

Ի դեպ, նշենք, որ կորոնովիրուսի նոր տեսակի բուժման համար աշխարհը սկսել է կիրառել հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը: Ֆրանսիան արդեն դեղամիջոցը հաստատել է որպես հիվանդության բուժման միջոց: Հիդրօքսիքլորոքինի կիրառումը գիտական համայնքում միանշանակ չի ընդունվում, կան հակասություններ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս պաշտպանում է այս դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսի բուժման համար։

Նախօրեին ՀՀ առողջապահության նախարարը ևս հայտնեց, որ արդեն մի քանի օր է, որ պացիենտներին բուժում են հիդրօքսիքլորոքինով։ Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ այս դեղամիջոցը նպաստում է, որ թոքի հյուսվածքն արագ չվնասվի:

Նարեկ Կիրակոսյան