Ապշել կարելի է բացարձակ մեծամասնության անպատասխանատու հանգստության և անլրջության վրա. Եղիշե Պետրոսյան

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

«Թեպետ ուշացած, բայց, իհարկե, խրախուսելի էր պարետային ժամի սահմանումը: Զարմանալի է, համարյա զավեշտալի, որ ազգընտիր պատգամավորները, նաև կառավարության անդամները իրար գլուխ հավաքված տարրական պաշտպանության կանոններ չեն պահպանում»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը:

Հարցին, թե մեր ժողովուրդն այս օրերին ինչ վարքագիծ է  ցուցաբերում, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա ապշել կարելի է բացարձակ մեծամասնության անպատասխանատու հանգստության, ես կասեի՝ անլրջության, վրա: Մյուս կողմից, չեմ կարող չարտահայտել հիացմունքս կամավորների առնչությամբ»:

Նշենք, որ 2000-ից ավելի կամավոր արձագանքել է Առողջապահության նախարարության կոչին՝ հավաքագրվել՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Կորոնավիրուսի պատճառով տուժած մի շարք ոլորտների գործիչներ կառավարության կողմից փոխհատուցում կստանան:  Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ անեն այն երգիչ-երգչուհիները, որոնք պլանավորել էին համերգներ, մասնակցելու էին կորպորատիվների, սակայն հիմա ստիպված են հետաձգել այդ միջոցառումները: Ի վերջո, նրանք արդեն հարկատու են, պետությունը գոնե ինչ-որ չափով  պե՞տք է փոխհատուցի երգարվեստի ներկայացուցիչներին, թե՞ ոչ:  «Ես չէի առանձնացնի որևէ ոլորտ: Ի վերջո, բոլորս Հայաստանի քաղաքացիներ ենք և ունենք ինչպես պարտավորություններ, այնպես էլ ՝ իրավունքներ: Եվ, իհարկե, պետությունն էլ պարտավոր է հոգ տանել յուրաքանչյուր քաղաքացու համար: Առաջին հերթին ուշադրության կենտրոնում պետք է լինեն թոշակառուները, անապահով խավը: Սա «ֆորս մաժոր» է, և տուժելու ենք անխտիր բոլորս: Ցավոք, ավելի ենք տուժելու հենց անպատասխանատու զանգվածի պատճառով»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասել է 372-ի:

 

Աննա Բաբաջանյան