Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին՝ Նոյեմբերյանի սահմանագոտում, ադրբեջանական զինուժի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ զինծառայողը թեթև վիրավորում է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում։