Զինվորները տեսնում են՝ խուճապ է տարածվել, ցանկություն են հայտնել ասել, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է. ՊՆ խոսնակ

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քիչ առաջ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով զրուցում էր մեկուսացված այն զինծառայողների հետ, որոնք որ կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ շփումներ էին ունեցել: Եթերից հետո քննարկումների առիթ դարձավ, թե ինչու են բացահայտում մեկուսացվածների անձերը: Այս խնդրի վերաբերյալ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Factor.am-ին փոխանցեց, որ զինովորները վարակված չեն կորոնավիրուսով և իրենք են ցանկություն հայտնել նման ձևաչափով տեղեկացնել իրենց առողջական վիճակի մասին:

«Իրենք կորոնավիրուսով վարակվածներ չեն, այլ մեկուսացված կոնտակտավորներ են: Բոլոր նրանք, ովքեր ելույթներ են ունենում, նախապես համաձայնություն տվել են: Իրենք հետևում են, տեսնում են, որ խուճապ է տարածվել, ցանկություն են հայտնել ասել, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, իրենք առողջ են: Նրանք հիվանդ չեն, պարզապես մեկուսացված են, ինչպես օրինակ մեր սովորական քաղաքացիներն են իրենց մեկուսացման վայրերից տեսանյութեր հրապարակում»,- ասաց նա:

Դիտարկմանն՝ արդյոք մտավախություն չկա, որ նրանք զորամասում կթիրախավորվեն ծառայակից ընկերների կողմից, Շուշան Ստեփանյանն ասաց. «Ոչ, նման խնդիր չկա, նման մտահոգություն չկա: Այս մարդիկ մեկուսացված են, ինչպես օրինակ Դիլիջանում գտնվողները, որոնք պարբերաբար ցույց են տալիս, թե ինչ պայմաններում են ապրում, ինչ են ուտում, նույնն այստեղ ցանկություն կար, քանի որ զինվորները լայվ մտնելու հնարավորություն չունեին»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս դեպքում անձնական տվյալների տեսակետից խախտում չկա, բայց կան լուսաբանման էթիկայի հետ կապված բացեր: «Ես գտնում եմ, որ նման դեպքերում դեմքերը պետք է փակել, որպեսզի անձի նույնականացում չլինի: Նման դեպքերում պետք է հարցնել՝ համաձայն եք, որ ձեր պատկերը ցույց տրվի: Այստեղ մի կարևոր հանգամանք կար՝ տեսանյութում ոչ մեկից չէր հարցնում այնպիսի տեղեկություն, որը կբացահայտեր նրա առողջական խնդիրները, քանի որ այն անձնական գաղտնիք է: Այստեղ ոչ թե անձնական տվյալների խախտման տեսակետից եմ դիտարկում խնդիրը, քանի որ չկա իմ համոզմամբ, այլ դիտարկում եմ լուսաբանման էթիկայի տեսանկյունից»,- ասաց նա:

Նշենք, որ այս պահին ՊՆ-ի փոխանցմամբ կա հինգ զինծառայող, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը:

Նարեկ Կիրակոսյան