Տեղաշարժման թերթիկները ստուգելիս ոստիկանները շատ են մոտենում քաղաքացուն, դա դեռևս չլուծված խնդիր է. Գևորգ Տեր-Գաբրիելյան

Լուրեր

01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը զրուցել է արձակագիր, «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ

 

-Պարո՛ն Տեր-Գաբրիելյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարության գործունեությունն այս օրերին:

-Շատ բարձր: Երբեք չէի սպասում, որ կապրեմ մի հասարակությունում, ուր կառավարությունն այսքան հոգատար կլինի ժողովրդի հանդեպ: Ես դրան սովոր չեմ, կյանքումս առաջին անգամ է, ասես հրաշք լինի, իմ ծննդյան օրից (1964) ի վեր:

–Մեր հասարակությունն ինքնակազմակերպման առումով ի՞նչ մակարդակում է: Իրավական միջոցների կիրառումը կարո՞ղ է արդյունավետ լինել:

-Բավական բարձր է մեր ինքնակազմակերպման մակարդակը, ինչը հայտնի է նաև 2018 թ. հեղափոխության ժամանակներից: Այն դեպքերում, երբ այն ցածր է, խնդիրը ցածր կրթությունն է և իրազեկվածության պակասը: Կան առանձին «օջախներ», որտեղ ինքնակազմակերպումը ցածր է: Օրինակ, նկատելի էր, որ հաճախ տղամարդիկ չէին ուզում դիմակներ կրել, իրենց «պալոժ չէր», բայց տեսնելով այլ երիտասարդների, որոնք հանգիստ կրում են՝ ավելի ու ավելի շատերը սկսեցին կրել: Այդ հետադիմական ավանդույթները պետք է կամաց-կամաց նահանջեն ու տեղ տան ավելի առաջադեմ սովորույթների:

Իհարկե, իրավական միջոցները, ինչպես նաև, ասենք, «թուղթ լրացնելը» և ոստիկանների կողմից դա ստուգելը նույնպես կարևոր են, թեև ստուգելիս ոստիկանները շատ են մոտենում, և դա դեռևս չլուծված խնդիր է:

 –Շատ է հնչում այն միտքը, որ կորոնավիրուսից հետո աշխարհն այլևս առաջվանը չի լինի՝ տնտեսական, մշակութային ճգնաժամից մինչև մարդկային հարաբերություններ… Ի՞նչ եք կարծում՝աշխարհը կկարողանա՞դասեր քաղել այս ամենից:

-Անպայման: Արդեն հասկանալի է, որ այս կազմակերպված մոտեցումը չէր լինի, եթե մենք ապրեինք հինգ տարի առաջ, քանի որ նախ՝ աշխարհը շատ ավելի է «համացանցայնացել». դա նշանակում է, որ մարդիկ արագ են իմանում, թե  ինչ է կատարվում աշխարհի ցանկացած ծայրում, ինչպես նաև՝ որ ավելի քիչ են վախենում ինքնամեկուսացումից՝ շատ բաներ կարելի է անել առանց տնից դուրս գալու, այդ թվում՝ աշխատել, ուտելիք պատվիրել, վճարել և այլն: Բացի այդ՝  այն, որ մարդը բարձրագույն արժեք է՝ դարձել է համատարած արժեք, և նույնիսկ ավտորիտար երկրները կամ առաջնորդները, որոնք չէին ուզենա ընդունել, ստիպված են դա անել: Սա համաշխարհային հեղափոխություն է: Նոր աշխարհ է ստեղծվում, որը կլինի ավելի ստեղծագործ, հետաքրքիր և կազմակերպված: Օրինակ՝ ՄԱԿ-ի կոչը՝ հրադադար հաստատել, ինչպես նաև պարզապես հենց պանդեմիայի փաստը, ցույց են տալիս, թե ինչ հիմարություն է զենքով իրար սպանելը: Դա պիտի վերանա: Հետո՝ պետությունները պիտի միավորվեն, որովհետև սա համաշխարհային մարտահրավեր է. նրանք պիտի պայքարեն միասին այս և շատ այլ հարցեր հանուն ՄԱՐԴ արժեքի, հանուն ամեն անհատի հասցեագրելու համար: Նոր հոգատարություն, նոր արդարություն, նոր քաղտնտեսություն պիտի հիմնադրվի, ուր մարդիկ ոչ թե մրցում են իրար «կոկորդ կտրելով», այլ՝ կիսվում իրար հետ, որպեսզի միասին, խմբերով, հանրույթներով զարգանան, խնդիրները հաղթահարեն: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ առողջության մասին: Ես էլ նրանց առողջության մասին եմ մտածում:

Աննա Բաբաջանյան