200 հազար դրամով տուգանել են առանց ձևաթղթի տանից դուրս եկած քաղաքացուն․ ի՞նչ տուգանքներ են նախատեսված կանոնները խախտելու դեպքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
12.08.2026 | 13:58
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 13:49
Հորդառատ տեղումներ կլինեն, հնարավոր է նաև կարկուտ
12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
Բոլորը

Երգահան Մարինա Թագակչյանին քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման կարգը խախտելու համար ոստիկաններն այսօր տուգանել են 200 հազար դրամով: Նա այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում: Բացի այդ, Թագակչյանը նաև տեսանյութ է հրապարակել։

«Եթե այլ դեպք լիներ, ես կխնդրեի, որ ինձ բաց թողնեին, գնայի բերեի, բայց սա այն դեպքն է, որ լավ է, եթե օրենքը պահանջում է, ուրեմն թող արձանագրությունը կազմեն, սա թող մյուսներին դաս լինի։ Ի դեպ, միայն թերթիկն է բացակայում ինձ մոտից, անձնագիր ունեմ»,-  հրապարակված տեսանյութում ասում է երգահանը։

Նա նշում է, որ սա պետք է օրինակ դառնա նաև մյուսների համար, որ մատների արանքով պետք է չէ նայել այն ամենին, ինչ հայտարարվում է։

Մեկ այլ հրապարակված տեսանյութում էլ, սակայն, հաղորդավարուհին իր դժգոհությունն է հայտնում, ասելով, որ շուրջ կես ժամ ոստիկանության աշխատակիցները կազմում են իրեն տուգանելու արձանագրությունը, իսկ այդ ընթացքում նրանց կողքով բազմաթիվ մարդիկ են ազատ անցուդարձ անում․ «Բազմաթիվ մարդիկ առանց դիմակների, առանց ձեռնոցների և, հավանաբար, նաև առանց թերթիկների անցուդարձ են անում, իսկ մեր ոստիկանները շուրջ կես ժամ մեկը թերթիկն է բռնել, մյուսը գրում է, այսինքն՝ այս ֆորմատը հասկանալի չէ, սա ռեսուրսի և ժամանակի կորուստ է։ Մինչ քսանհինգ րոպե իրենք ինձ են տուգանում, մարդիկ հանգիստ անցուդարձ են անում։ Իհարկե օրենքը՝ օրենքով, ես ուրախ եմ, որ այն պիտի կիրառվի, բայց մարդիկ ազատ կողքով անցնում են»,- նշում է նա։

Ի դեպ, Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 26-ին, ժամը 9-ից 18-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Ոստիկանության լրատվականի պետ Աշոտ Ահարոնյանը գրել էր, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

Տեղեկացնենք նաև, որ արտակարգ դրության ռեժիմում մեկուսացման և ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար սահմանվում է տուգանք 100-250 հազար դրամի չափով։ Եթե խախտել եք մեկուսացման ու ինքնամեկուսացման պայմանները ու դրա հետևանքով վարակել եք այլ անձանց, ապա կտուգանվեք 300-500 հազար դրամի չափով, կամ կալանք մեկ ամսով։ Եթե պայմանները խախտելու դեպքում մեկ այլ անձի առողջությանը ծանր վնաս եք հասցրել, ապա կուգանվեք 500-700 հազար դրամի չափով, կամ կկալանավորվեք մեկից երեք ամսով, իսկ եթե առաջացրել է մահ, ապա կդատապարտվեք ազատազրկման երկուսից չորս տարի ժամկետով։

Լիլիթ Շաբոյան