Հանրային տրանսպորտը չի աշխատում, դիմակ ու ախտահանիչ չկա․ Ուկրաինայի քաղաքացին ներկայացնում է իրավիճակը Կիևում

Լուրեր

16.12.2025 | 18:40
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
16.12.2025 | 17:17
161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել է
16.12.2025 | 17:07
Ադրբեջանի նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել հեղաշրջման գործով
16.12.2025 | 16:57
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
16.12.2025 | 16:45
Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
Բոլորը

33 մլն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Ուկրաինան եվրոպական միակ երկիրն է, որին ՄԱԿ-ը հումանիտար աջակցություն կցուցաբերի կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ 2020 թվականի մարդասիրական ծրագրում։

Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 156 է։ Առայժմ մահացության 5 դեպք է գրանցվել։ Մեկ քաղաքացի լիովին ապաքինվել է։

Ուկրաինայի խորհրդարարանը որոշել է երկրում կարանտինը և արտակարգ դրությունը հետաձգել մինչև ապրիլի 24-ը։ Մայրաքաղաք Կիևում ապրող Լյուդմիլա Սվետսկան Factor.am-ին պատմել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին․ «Հանրային տրանսպորտն այստեղ չի աշխատում։ Աշխատանքի գնացողները տաքսի պետք նստեն կամ սեփական մեքենայով գնան։ Մարդիկ կարող են սուպերմարկետ կամ դեղատուն գնալ, բայց երկուսից ավել մարդկանց հավաքն արգելված է։ Սննդի պաշարի հետ կապված խնդիր չկա․ սուպերմարկետներում կարելի է գնել ցանկացած տեսակի սնունդ։ Խնդիրը բավականին լուրջ է դիմակների ու ձեռքի ախտահանիչների հարցում, որոնք դեղատանը գտնելը գրեթե անհնար է»։

Վաղվանից Ուկրաինայի սահմանին ցանկացած շարժ կարգելվի։ Երկիր մուտք գործել կկարողանան միայն Ուկրաինայի քաղաքացիները։ Երկրի առողջապահության նախարար Իլյա Եմեցը տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին՝ ասելով, որ միայն դիմակներով ու ախտահանիչներով կյանքեր փրկել հնարավոր չէ․ պետք է ավելի վճռական քայլերի անցնել։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է ողբերգական լինել, քանի որ իրենց աողջապահական համակարգը կորոնավիրուսի բուժմանը պատրաստ չէ։

«Տանից դուրս գալու համար հատուկ թույլտվության կարիք չունենք, բայց, ամեն դեպքում, հորդորում են տանը մնալ։ Ճամփորդելը նույնպես արգելված է։ Մարդկանց մեծ մասը փորձում է տանից աշխատել։ Ես էլ արդեն 2 շաբաթ է՝ տանից եմ աշխատում։ Փողոց դուրս եմ գալիս մի քանի օրը մեկ։ Ազատ ժամանակ էլ ինստագրամում ուղիղ եթերով հայտնի երաժիշտների «տնային համերգներին» եմ հետևում։ Դա ինձ օգնում է դրական մնալ ու չկորցնել կապն աշխարհի հետ»,- պատմում է Լյուդմիլան։

Վերջին 24 ժամում Ուկրաինայում կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել։ Երկրում վարակակիրների գերակշիռ մասը բաժին է ընկնում մայրաքաղաք Կիևին։ Վարակվածների թվով երկրորդ տեղում Չերնովցի մարզն է։ Երեկ Օդեսայում կորոնավիրուսի վարակակիրներից մեկն ինֆեկցիոն հիվանդանոցից տուն է գնացել՝ ինքնամեկուսացման մասին փաստաթուղթ ստորագրելով։ Ուկրաինական Իրպեն քաղաքում էլ կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունեցել։ Բժիշկների խոսքով՝ այժմ ինչպես նրա, այնպես էլ երեխայի վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 3-ին։ Վարակակիրն Իտալիայից Ռումինիա ճամփորդած տղամարդ էր, որը մեքենայով Ուկրաինա էր հասել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան