Կուչ գալու տրամաբանությունից պետք է դուրս գանք, պատրաստվենք թռիչքի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց՝ դիտարկվո՞ւմ են տարբեր սցենարներ համաճարակի տևողության վերաբերյալ՝ 6 ամիս կամ ավելի երկար, Կառավարությունն ունի՞ ռազմավարություն՝ դիմակայելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք ասել ենք՝ կյանք կա ոչ միայն կորոնավիրուսից հետո, այլև կորոնավիրուսի ժամանակ։ Մենք չենք պատրաստվում 6 ամիս փակել մեր քաղաքացիներին տներում, ասել՝ դուրս չգաք: Մենք սա մի շաբաթով ենք սահմանել, սրա ազդեցությունը կդիտարկենք պրոցեսների վրա, կարող է պարզվի, որ մենք ասենք՝ հա՛, ժողովուրդ ջան, կորոնավիրուս է, հիմա բոլորս գնացինք զբաղվելու մեր գործով»:

Նա նաև ընդգծեց, որ սոցիալական օգնությունների գաղափարը գայթակղիչ է, բայց այդ գաղափարն ավերածություններ է արել երկրում, և մինչև հիմա չի ստացվում հաղթահարել. «Մեր հիմնական ուղերձը պետք է լինի այն, որ սոցիալական բարդությունները պետք է հաղթահարել աշխատանքի միջոցով: Հավաքական «կուչ գալու» տրամաբանությունից պետք է դուրս գանք, պետք է պատրաստվենք թռիչքի, հաղթանակի»։

Մանրամասները՝ տեսանյութում: