Տիգրան Ավինյանի արգելքի տակ հայտնված ընկերությունների թիվը հասնում է 127-ի․ ՑԱՆԿ

Լուրեր

07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ինչպես հայտնի է, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ։ Արգելքը վերաբերում է առևտրի կենտրոններին, բացառությամբ՝ սնունդ, խմիչքներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրով զբաղվողներին, ինչպես նաև արգելված է բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրությունը, խաղատների աշխատանքը, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպմամբ գործունեություն իրականացնող գրասենյակները:

Factor.am-ը Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում է, որ խոսք է գնում շուրջ 127 հարկ վճարողների մասին։ Ներկայացնում ենք այդ կազմակերպություններից առավել հայտնիները, իսկ ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ ԱՅՍՏԵՂ։

Եվ այսպես, մինչև ապրիլի 14-ը գործունեությունն արգելված ընկերություններից են՝ Իջևան քաղաքում գործող «Իջևանի շուկա» ՍՊԸ-ն, Երևանի Խորենացի փողոցում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ»-ի կամ որ նույնն է՝ «Ոսկու աշխարհ» առևտրաարտադրական համալիրը, Երևանի Վարդանանց փողոցում գործող «Գնունի» ՍՊԸ-ն կամ այսպես ասած՝ «Գնունի շուկան», Երևանի Սաֆարյան փողոցում գործող «Նորքի շուկա» ՍՊԸ-ն, «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորումը, «Երևանի թիվ 2 շուկա» ՍՊԸ-ն կամ առավելապես հայտնի որպես՝ «Գումի» շուկա, «Հայաստան առևտրի կենտրոնը», «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, «Էջմիածնի առևտրի կենտրոնը», ինչպես նաև՝ «Էջմիածնի շուկա» ՍՊԸ-ն, «Վանաձորի շուկա» ՍՊԸ-ն, որը հանրապետության երրորդ քաղաքի հանրահայտ շուկաներից է՝ գտնվում է կենտրոնական հատվածում և մշտապես մարդաշատ է լինում։ Վանաձորում արգելվել է նաև Վանաձորի բաղնիքային տնտեսություն ՓԲԸ-ի գործունեությունը, որի սեփականատերը Վանաձորի ավագանու ՀՅԴ խմբակցության անդամ Սեյրան Աղաբեկյանն է։

Տիգրան Ավինյանի որոշմամբ արգելված է նաև սննդի վերամշակմամբ զբաղվող «Երևանի պահածոների գործարանի», «Տաշիր գոլդ» ՍՊԸ-ի, «Արտաշատ պլազա» ՍՊԸ-ի, «Կապանի հանրախանութ» ՍՊԸ-ի, «Տաշիր ինվեստ գրուպի» կամ Խորենացի փողոցում գտնվող հայտնի «Տաշիր» առևտրի կենտրոնի, «Դալմա» ինվեստ ՍՊԸ-ի կամ «Դալմա մոլի», «ՌԻՈ» ՓԲԸ-ի կամ «Ռիո մոլի», «Տուն դեպո» ՍՊԸ-ի կամ նույնանուն առևտրի կենտրոնի, «Վերնիսաժի տոնավաճառի», ինչպես նաև թվով 9 հասցեներում գործունեություն իրականացնող «Սիթի ՍՊԸ»-ի աշխատանքը, որն, ըստ ամենայնի, պատկանում է Սամվել Ալեքսանյանին կամ նրա ընտանիքին։

 

Ռոբերտ Անանյան