Օրենքը հրատապ է, որպեսզի մարդիկ զգոնություն պահեն և կոլապս չառաջանա. Սոֆյա Հովսեփյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

-Տիկին Հովսեփյան, արդյոք հետևել եք հորդորներին և ինքնամեկուսացել։

-Հետևել եմ բոլոր կանոններին և այժմ ինքնամեկուսացած եմ։

-Ինչպե՞ս է օրն անցնում։

-Երբ արտակարգ ռեժիմով նիստ է լինում կամ քննարկում, միանգամից ներգրավվում եմ։ Իսկ ազատ ժամանակս լցնում եմ գիրք կարդալով, ֆիլմեր դիտելով, կրթական քննարկումներ անելով։ Միևնույն ժամանակ, որպես կամավոր եմ ներգրավվում, երբ ընտանիքները, որ դիմում են, խնդիրներ ունեն, այդ հարցերն եմ բարձրաձայնում, լուծում։ Հեռվից համագործակցում եմ գերատեսչությունների հետ, որպեսզի որևէ քաղաքացու խնդիր չլսված չմնա։ Բայց ասեմ, որ վաղն ինքնամեկուսացումից դուրս եմ գալու, գնամ Գեղարքունիքի մարզ, քանի որ այնտեղ սոցիալապես անապահովներին պետք է աջակցություն ցուցաբերվի։

-Այսինքն, Ձեր օրերը կրկին հագեցած են անցնում։

-Այո, ես երբեք չեմ ունենում չհագեցած օր հուրախություն և դժբախտաբար։

-Երեկ ԱԺ արտահերթում առաջին ընթերցմամբ ընդունվեց արտակարգ դրության ռեժիմում տարբեր քայլերի համար պատասխանատվություն սահմանող օրինագիծ։ Ի՞նչ տեսակետ ունեք օրինագծի վերաբերյալ։

-Օրինագիծը շատ կարևոր է, քանի որ այս պահին պարետատունը շատ հնարավորություն չունի՝ չմեկուսացող անձանց ստիպելու։ Իսկ հիմա կգործի օրենք, որը խիստ միջոցներ կսահմանի, և մարդիկ գիտակցաբար կենթարկվեն կանոններին։ Մարդիկ լուրջ չեն մոտենում և իրենց, կարծես, թվում է, թե կարող են վարակակիր լինել և վարակ տարածող։ Այլ երկրներում այս վերաբերմումքի պատճառով շատերին վարակում են։ Օրենքը հրատապ է, որպեսզի մարդիկ զգոնություն պահեն և կոլապս չառաջանա, մահացություն չունենանք։

-Ի՞նչ եք կարծում՝ երբ հաղթահարվի համաճարակն, աշխարհում և Հայաստանում ի՞նչ կփոխվի։

-Կփոխվի այն, որ մարդիկ կսկսեն վերարժևորել կյանքը։ Ցավոք, մարդիկ սկսել են իրենց հիմնական առանցքի շուրջը պտտվել, և միջավայրի համար ապրում են, երբ արտակարգ վիճակ է լինում։ Հուսով եմ՝ սրանից հետո քաղաքացիները կսկսեն իրենց միջավայրի նկատմամբ ավելի հոգատար լինել։ Իսկապես, աղետալի վիճակ է հիմա, երբ դիտարկում ես ամբողջ աշխարհի կտրվածքով՝ հասկանում ես, որ մարդիկ շատ հարցերում լրջություն չեն տեսնում։ Իսկ պետության առումով կարևոր է այն, որ պետությունը միշտ պետք է պատրաստ լինի վաղվա հնարավոր բնական և ոչ բնական աղետներին։ Մենք մի տարածաշրջանում ենք, որտեղ մեր երկիրն ամեն րոպե կարող է մասամբ արգելափակվել և պետք է ունենանք բավականին պաշար՝ գոյատևելու և ամուր լինելու։ Այս իրավիճակում, եթե մենք չունենայինք պահեստավորված սնունդ և այլ պարագաներ, ապա 4 կողմից փակ սահմանով կունենայինք դժվարություններ։ Բայց, փառք Աստծո, այս պահին խնդիրը թեթև ենք տանում։ Բայց մենք պետք է լուրջ պատրաստվենք հաջորդ մարտահրավերներին։

Մերի Մարտիրոսյան