Սերժ Սարգսյանի օրոք 42 միլիոն դոլարի ձեռք բերված անպետք զենքի քրգործը ոչ ՔԿ-ում է քննվում, ոչ՝ ՀՔԾ-ում

Լուրեր

11.02.2026 | 23:36
Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վնասվել են ավտոմեքենաներ
11.02.2026 | 23:19
ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
11.02.2026 | 23:01
Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից տեղափոխվելու է Բեռն․ ծախսվելու է 196 մլն դրամ
11.02.2026 | 22:50
Ալբանիայի AI նախարարը կարող է զրկվել իր դեմքից
11.02.2026 | 22:37
Ինչ է ենթադրում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որում նաև կարևորվում է TRIPP-ը
11.02.2026 | 22:24
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև
11.02.2026 | 22:09
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.02.2026 | 21:54
Ռուսաստանում WhatsApp-ը ամբողջությամբ արգելափակվել է
11.02.2026 | 21:40
Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան
11.02.2026 | 21:27
Էրդողանը որդուն նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ. Bloomberg
11.02.2026 | 21:13
Ով ավելի շատ շահեց․ Վենսի այցերը Երևան և Բաքու
11.02.2026 | 21:00
ԱՄՆ-ն ՀՀ-ին ԱԹՍ-ներ վաճառելով՝ ազդակ տվեց, որ իր ներդրումները պաշտպանելու է․ մեծացնում է անվտանգության աստիճանը․ Աննա Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:44
Թուրքիան տարածաշրջանում ձգտում է եղբայրության, այլ ոչ թե ազդեցության․ Էրդողան
11.02.2026 | 20:30
«Ստվերային գումարներ»․ Փաշինյանի նոր մեղադրանքը ՀԱԵ-ին, Մայր Աթոռը չի մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:13
Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը բասկետբոլի Հայաստանի հավաքականներում
Բոլորը

Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 միլիոն դոլարի օգտագործման համար ոչ պիտանի զենքի գնման կապակցությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ չկա հարուցված: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Ուշագրավ է, որ գործը չի գտնվում նաև Հատուկ քննչական ծառայության վարույթում: Այս մասին փոխանցում են ՀՔԾ-ից: Սակայն, հետաքրքիր է, որ այնուհանդերձ քրեական գործ կա հարուցված: Այս մասին Factor TV-ին փոխանցել են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ հավելյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Իսկ թե ում վարույթում է գտնվում գործը, Դատախազությունից չեն մանրամասնում:

Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:

«Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա: Եվ ես ասում եմ՝ տարբերակ չունեք, բերելու եք, տաք»,- ասել էր նա:

Քրեական գործի շրջանակում, որի մասին ակնարկում է վարչապետը,նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չի հարցաքննվել: Այս մասին Factor TV-ին փոխանցել էր նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ ընդգծելով, որ եթե կա ենթադրյալ իրավախախտում, ապա անհասկանալի է, թե դա ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի հետ: Դիտարկմանը, որ Փաշինյանը սլաքներն ուղղեց Սերժ Սարգսյանի կողմը՝ «թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա» հայտարարելով, Ամրամ Մակինյանն արձագանքել էր. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, ես չգիտեմ՝ սլաքները որ կողմ են ուղղվում, բայց եթե մենք սլաքներում տեսնենք այնպիսի ազդակներ, որոնք կարող են առաջացնել պարոն Սարգսյանի իրավունքների ենթադրյալ խախտումներ, մենք դրան կանդրադառնանք»:

Նարեկ Կիրակոսյան