Սա լուրջ հնարավորության բացթողում էր․ Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ից Արցախին տրամադրվող օգնության չեղարկման մասին

Լուրեր

22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
22.05.2026 | 19:11
Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:06
IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ
22.05.2026 | 19:00
Փաշինյանը բռնագաղթած արցախցուն ասաց՝ ինչո՞ւ չես մեռել․ հարց եմ տալիս՝ Ալիևը քեզ նսեմացրեց, ինչո՞ւ ինքնասպան չեղար․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:50
Վարչական շրջանի ղեկավարին կհարցնեք. Ավինյանը` Նոր Նորքի փոսերը լցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:42
«Ստեղ դվայնոյ են տալի․ «Մեր ձևով»-ից դուրս եկա, ԲՀԿ մտա»․ նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրամադրվող օգնությունը, որի շրջանակներում իրականացվում էին ականազերծման աշխատանքներ։

«Սա լուրջ հնարավորության բացթողում էր, որը վերականգնելը շատ դժվար կլինի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Նա նշեց, որ սա երկար տարիների ծրագիր էր, օրինակ բերեց այն, որ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ լուծվել էր նաև Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը:

«Մի քանի տարի շարունակ այս ծրագիրն իրականացվել է և հիմա կրճատվել է մի քանի պատճառներով։Առաջին պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտաքին օգնության ծավալների կրճատման քաղաքականություն է վարում, երկրորդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ադրբեջանցիները բավականին ակտիվ սկսել էին աշխատել այս ծրագիրը չեղարկելու ուղղությամբ և լուրջ ֆինանսական միջոցներ էին ծախսում դրա համար։ Եվ երրորդ հանգամանքն այն էր, որ ՀՀ-ից երևի չի կատարվել բավարար ծավալի աշխատանք ծրագրի պահպանման համար, կամ հետևողական չէր այն աշխատանքը, որը տարվում էր հենց կոնկրետ այդ ծրագրի պահպանման ուղղությամբ։ Մինչդեռ հայկական լոբբիստական կազմակերպությունները, Արցախի ներկայացուցչությունը Վաշինգտոնում, կարծում եմ, բոլոր ջանքերը գործադրեցին, որպեսզի այս ծրագիրը փորձեն հնարավորինս պահպանել»,- նկատեց Սարգսյանը։

Ամերիկագետի կարծիքով՝ ներկա վարչակազմի օրոք այս որոշումը վերանայելու հնարավորություն չկա։ Նա շեշտում է, որ չնայած ֆինանսական աջակցության չափը մեծ չէր, մեկից-երկու միլիոն դոլարի մասին է խոսքը, բայց այստեղ կարևորը ոչ թե գումարի չափն էր, այլ աշխարհաքաղաքական նշանակությունը, որ ԱՄՆ-ը, չճանաչելով հանդերձ Արցախի կարգավիճակը, օգնություն էր տրամադրում երկրին: «Դա մեր կարևոր ձեռքբերումներից մեկն էր, և սա շատ մեծ հնարվորության բացթողում էր»,- եզրափակեց Սարգսյանը։

 

Լիլիթ Շաբոյան