Կուրթանեցի Մեխակը կորոնավիրուսին չի հավատում, սպասում է «էս վիճակն»՝ անցնի իր հարցը լուծեն

Լուրեր

09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
Բոլորը

Կուրթանեցի 34-ամյա Մեխակ Առաքելյանն ասում է Կուրթանում խուճապ չկա, ինքնամեկուսացվածներ էլ չկան, հետո ինք իրեն ուղղում՝ «Չէ է, ես քանի օր է հիվանդանոցում էի, հաստատ չեմ կարող ասել»։

Հարցրինք, ինչու է հիվանդանոց գնացել․ «Հիվանդանոցում էի, թոքերս չէր աշխատում, նայեցին, դեղեր տվեցին, հիմա լավ եմ, մեր կառավարությունը օգնեց, ապրի մեր մարզպետը, հետո էլ Երևան պիտի գամ ստուգման ողնաշարի գրիժաներիս համար»։

Կուրթանեցի տղան նշում է, իր պատմության հրապարակվելուց հետո բազում օգնողներ են եղել իրեն ու իր ընտանիքին՝ Գերմանիայից, Լիոնից ու էդպես շարունակ։ Ասում է ինքը կորոնավիրուսի համաճարակին չի հավատում՝ կանցնի-կգնա, մտավախություն էլ չունի, թե ատակարգ իրավիճակն ու համավարակը կարող են ստվերել իր նոր տուն ունենալու պրոցեսը:

«Ինձ խոստացել են, որ կլինի եթե պարոն Փաշինյանը խոստացել է՝ հաստատ կլինի, էդքանը»,- նշեց Մեխակը։

Հիշեցնենք, որ Մեխակի պատմությունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ վարչապետը քարոզարշավի շրջանակներում Կուրթան գյուղում հանդիմանեց Մեխակին։ Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Մեխակը մոտեցել էր վարչապետին ու խնդրել օգնել տան պայմանները լավացնել, ինչին էլ հաջորդել էր Փաշինյանի կտրուկ արձագանքը, թե առողջ տղամարդը մի ուրիշ առողջ տղամարդուց չպետք է տուն խնդրի։

Հետո հայտնի դարձով, որ Մեխակը առողջական լուրջ խնդիրներ ունի, ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Վարչապետը նրանից ներողություն խնդրեց։ Իշխանական պատգամավորն էր այցելեց Մեխակին, ասաց՝ հարցը կլուծվի, նույն խոստումն էր տվել նաև Լոռու մարզպետը։

Մեխակն էլ սպասում՝ «էս վիճակն»՝ անցնի իր հարցը կլուծեն։

Լիլիթ Շաբոյան