Մանվել Գրիգորյանը վաղուց է, ինչ տուն է գնացել․ բժիշկ

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը տևական ժամանակ է, ինչ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Նրա առողջական վիճակը տարեսկզբին կտրուկ վատացավ, որը պատճառ դարձավ, որ Դատախազությունը հանդես գա Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ։

Գրիգորյանը կալանքից ազատվեց, որոշակի ժամանակահատված հիվանդանոցում մնալուց հետո, նա հրաժարվել էր բժշկական ծառայութուններից և տուն գնացել, սակայն, ինչպես տեղեկանում ենք հիվանդանոցից, նրա վիճակը վատացել էր և հետ էր վերադարձել։

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունին Factor.am-ին ասաց, որ այս դեպքից հետո մի քանի օր հիվանդանոցում մնալուց հետո Մանվել Գրիգորյանը կրկին հրաժարվել է բժշկական ծառայություններից: «Նա գրեց, որ տեղեկացված է հնարավոր վտանգների մասին, ասաց որ արդեն մեկ տարուց ավելի է հիվանդանոցում է, էլ չի դիմանում ուզում է գնալ, իր կինը, բարեկամներն էլ տեղյակ են, մենք այլևս իրավունք չունեինք նրան հիվանդանոցում պահել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար։ Մասնավորապես՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։ Գրիգորյանը իր գործով դատական նիստերին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով։

Լիլիթ Շաբոյան