Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 ավտոմեքենա․ կան տուժածներ

Լուրեր

07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
Բոլորը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 19-ին, ժամը 20:43-ին ահազանգ է ստացվել,որ Երևանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա. կան տուժածներ. այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Յուրի Մ., ծնված 1994 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Էդիկ Հ., ծնված 1995 թ.), «Mercedes S600» (վարորդ՝ Կարեն Ղ., ծնված 1995 թ.) և «Mazda» (վարորդ՝ Հայկ Հ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Toyota Camry» ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նինա Պ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել է շտապօգնության ավտոմեքենայով:

Փրկարարները փակել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել «Opel Astra» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները: