Եթե վարչապետն անձամբ չստուգեր խանութների, դեղատների վիճակը, մեղադրելու էին, թե անտարբեր է. Գայանե Աբրահամյան

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ

– Տիկի՛ն Աբրահամյան, արդյո՞ք հետևել եք վարչապետի և պատկան մարմինների՝ այս օրերին ինքնամեկուսանալու կոչին:

– Հնարավորինս հետևել եմ, հիմնական աշխատանքս տնից առցանց եմ կատարել, բացառությամբ, իհարկե, այն դեպքերի, երբ ԱԺ նիստ պետք է լիներ, հարցազրույցների պետք է գնայի կամ մի քանի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու, որոնք այս օրերին նախաձեռնել ենք մի շարք գործընկերների հետ։ Այս բոլոր պարտավորությունները, ցավոք, տնային պայմաններում հնարավոր չէր իրականացնել, բայց անգամ այդ դեպքերում, խստորեն հետևելով հիգիենայի կանոններին, այս օրերին հանրային վայրերում օգտագործած գրեթե ամեն ինչ ախտահանելու, թերևս, արդեն հիվանդագին մոլուցքով:

– Ինչպե՞ս է օրն անցնում, չե՞ք ձանձրանում։

– Տանն աշխատելը շատ ավելի բարդ է իրականում, ձանձրանալու րոպե անգամ չի լինում, քանի որ տանը նաև գումարվում են երեխայի դասերը, տնային գործերը, զուգահեռ՝ ընթացիկ աշխատանք, որն այս իրավիճակում կրկնապատկվել է, քանի որ բազմաթիվ քաղաքացիներից նամակներ եմ ստանում տարբեր խնդիրներով՝ կապված արտակարգ իրավիճակի, արտերկրում ապրողների վերադարձի, սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրների լուծման հետ, և սրանք հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն: Այնքան, որքան այս օրերին անդադար հեռախոսով եմ խոսել ու նամակների պատասխանել, թերևս, մի քանի ամսվա ընթացքում չէր եղել։ Իրապես արտակարգ դրություն է, և մենք էլ աշխատում ենք արտակարգ լարված պայմաններում:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին որոշ քննադատություններ եղան, որ կոչ է անում մեկուսանալ, բայց շրջում է դեղատներով ու խանութներով։ Տեղի՞ն եք համարում քննադատությունը։

– Բոլորովին տեղին չեն քննադատությունները։ Վստահ եմ՝ եթե վարչապետը դուրս չգար ու ինքն անձամբ չստուգեր խանութների, դեղատների վիճակը, մեղադրելու էին, թե անտարբեր է, ինքն է ինքնամեկուսացել ու մարդիկ մենակ են մնացել, մեղադրելու էին, թե իրեն սխալ են զեկուցում և այլն: Այս իրավիճակում շատ կարևոր է անձամբ վերահսկողություն իրականացնելը, սա նաև կարևոր ուղերձ էր տնտեսվարողներին՝ զսպվածություն ցուցաբերել ու անհարկի թանկացումների չգնալ, ուղերձ էր քաղաքացիներին, որ խանութները լիքն են, պարենային պաշարներ ունենք և անտրամաբանական ծավալների գնումներ անելու անհրաժեշտություն չկա։ Եվ պարբերաբար նաև ուղերձ էր հղվում, որ տանը մնալն այսօր ամենագործուն կանխարգելման միջոցն է:

– Վարչապետը Կառավարության այսօրվա նիստում ասաց, որ բիզնեսին աջակցություն է տրամադրվելու։ Երեկվա հարցազրույցում էլ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 150 մլրդ դրամ է ուղղվելու տնտեսությանը։ Այս քայլերն ի՞նչ ազդեցություն կունենան։

– Սրանք շատ կարևոր քայլեր են, որոնք ոչ միայն օգնելու են տնտեսվարողներին՝ այս իրավիճակում շարունակել վճարել աշխատավարձեր և չկրել տույժեր, սակայն նաև ունենալ զարգացման հեռանկար։ Սա խիստ անհրաժեշտ քայլ է՝ տնտեսական ճգնաժամի հնարավոր հետևանքները մեղմելու և նոր զարգացում ապահովելու համար: 30 մլրդ դրամ էլ տրամադրվելու է սոցիալական աջակցության համար, ընդհանուր առմամբ՝ 150 մլրդ դրամ է նախատեսվում բիզնես աջակցության և սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Հատկանշական է, որ սա արդեն իսկ այսօր է արվում՝ որպես կանխարգելիչ մեխանիզմ:

– Վարչապետն այսօր ասաց նաև, որ իր հանձնարարականները չեն կատարվում և ինքը ստիպված է լինում հրապարակավ ասելու այդ մասին։ Սա ինչի՞ մասին է խոսում։

– Չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել վարչապետի խոսքերը, քանի որ չեմ տիրապետում ողջ համատեքստին և նման հայտարարություն անելու պատճառներին:

Մերի Մարտիրոսյան