Չեմ ինքնամեկուսացել, պաշտոնյաները հիմա չպետք է լիարժեք ինքնամեկուսանան. Անի Սամսոնյան

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու պատկան մարմինները հորդորում են կորոնավիրուսի տարածման այս օրերին մնալ տանը, ինքնամեկուսանալ։

Factor.am-ն այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից։ Պատգամավորն ասաց՝ չի ինքնամեկուսացել, գնում է Ազգային ժողով՝ աշխատանքի:

«Քանի որ արտակարգ դրության ռեժիմը չի ենթադրում պետական համակարգի աշխատանքի դադարեցում, պահպանելով կանխարգելիչ և հակահամաճարակային կանոնները՝ ես աշխատանքի եմ գալիս, որովհետև հաջորդ շաբաթ նստաշրջան է, և խորհրդարանում հանձնաժողովի աշխատանքները բնականոն կերպով ընթանում են»,- նշեց նա:

Բացի այդ, նրա խոսքով, իրավիճակի հետ կապված քաղաքացիներից դիմումներ է ստանում, որոնց ընթացք տալու համար անհրաժեշտ է խորհրդարանում աշխատել:

«Չեմ կարծում, որ պաշտոնյաները պիտի լիարժեք ինքնամեկուսանան, որովհետև երկրում արտակարգ դրություն է, և մենք յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվության բաժինը՝ բացառությամբ, իհարկե, այն պաշտոնյաների, որոնք կարող են ունենալ առողջական խնդիրներ»,- ասաց Անի Սամսոնյանը:

Մերի Մարտիրոսյան