Հռչակագիրը քարոզչական հնարք է, հանրաքվեի է դրված ՍԴ անդամների հեռացման հարցը. Գագիկ Ջհանգիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ը զրուցել է Հայաստանի Հանրապետության նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ

-Պարո՛ն Ջհանգիրյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հանրաքվեի հռչակագրի նախագիծ, որով գնահատական է տրվում քաղաքական նախորդ համակարգին՝ կեղծվել են ընտրությունները՝ 1995-ից մինչև 2018 թվականները։ Ի՞նչ կտա սա Հայաստանին, արդյոք այն անհրաժե՞շտ է։

-Ես կարծում եմ, որ այդպիսի եզրակացության պետք է գար այն փաստահավաք խումբը, որը նախատեսվում էր ստեղծել, և այդ փաստահավաք խումբը պետք է համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներով գար որևէ իրավական գնահատականի։ Իսկ այս հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է։ Ես քաղաքական մարդ չեմ, որ քաղաքական գնահատական տամ։ Բացի այդ, կարծում եմ՝ հենց այնպես, հպանցիկ, առանց ուսումնասիրությունների, կարելի է ասել, որ 99 թվականի Ազգային ժողովի ընտրություններում, երբ Կարեն Դեմիրճյան – Վազգեն Սարգսյան դաշինքի հաղթանակը արձանագրվեց, չեմ կարծում, թե ինչ-որ ձայնի խնդիր է եղել։

-Որպես իրավագետ, Դուք գիտե՞ք՝ ո՞նց կարելի է այդպիսի հռչակագիրը նաև ներկայացնել հանրաքվեում՝ տալ ընտրողի դատին, ի՞նչ ճանապարհով է դա հնարավոր անել։

-Դա քարոզչական հնարք է, հանրաքվեի է դրված այլ հարց, և «Այո» պետք է ասվի սահմանադրական փոփոխությանը կամ «Ոչ»-ը պետք է ասվի հանրաքվեի դրված նախագծին։ Մնացածը քաղաքական հնարքներ են կամ տակտիկական միջոցներ են՝ խնդիրը ավելի արդիականացնելու, ընկալելի դարձնելու համար։

-Այսինքն՝ իրավական ոչ մի արժեք այս հռչակագիրը չունի՞։

-Դա իրավական փաստաթուղթ չէ։ Մենք ունենք անկախության հռչակագիր, որն ընդունվել է ՀՀ-ի Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ դա իրավական փաստաթուղթ չէ, դա քաղաքական հայտարարություն է։

-Եթե հանրաքվեի արդյունքում «Այո»-ն հաղթի, դա ի՞նչ է նշանակում, արդյոք այս հռչակագիրը համարվո՞ւմ է ժողովրդի կողմից ընդունված, արդյոք նախկին ընտրությունների արդյունքները ճանաչվում են կեղծված։

-«Այո»-ի հաղթանակը նշանակում է հանրաքվեի դրված նախագծի ընդունում, փոփոխում, որևէ իրավական հետևանք այն չի կարող ունենալ։ Դա նշանակում է, որ դադարեցվում են Սահմանադրական դատարանի յոթ անդամի լիազորությունները և իրականացվում են նոր ընտրություններ՝ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով լրացվում են յոթ թափուր տեղերը։ Այս հանրաքվեն ուրիշ իրավական հետևանք չի կարող ունենալ։ Քաղաքական բաներ կարելի վկայակոչել տասնյակներով՝ դա վստահությունն է գործող իշխանություններին, դա հեղափոխության շարունակությանը ժողովրդի աջակցությունն է և այլն, բայց իրավական առումով միայն դա է։

-Դուք երկար ժամանակ եղել եք Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը։ Հռչակագրի նախագծով կեղծված է որակվում նաև 1996 թվականի նախագահական ընտրությունը, այսինքն՝ Տեր-Պետրոսյանի նախագահության երկրորդ ժամկետը։ Ո՞րն է Ձեր գնահատականը։

-Բարեբախտաբար՝ ես 96 թվականի ընտրություններին նույնիսկ քվեարկության չեմ գնացել և որևէ մասնակցություն չեմ ունեցել ոչ մի ընտրական հանձնաժողովում։ Ես այդ ժամանակ աշխատել եմ Արդարադատության նախարարությունում, քաղաքական որևէ պաշտոն չեմ զբաղեցրել և որևէ գնահատական չեմ կարող տալ։

Ռոբերտ Անանյան