Էջմիածնում դպրոցի բուժքույրը կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է. նա շփվել է աշակերտների հետ

Լուրեր

07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էջմիածնի Խ.Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի բուժքույրը մեկուսացվել է կորոնավիրուսի կասկածանքով։

Factor.am-ի հետ զրույցում տնօրեն Արուսյակ Մուրադյանն ասաց՝ բուժքույրը կիրակի նշանադրության արարողության է մասնակցել, որտեղ եղել է կորոնավիրուսով վարակված անձ։ Դրանից հետո նա 3 օր եկել է դպրոց, կատարել է բուժքրոջ պարտականությունները, շփվել երեխաների, կոլեկտիվի մյուս անդամների հետ։

«Այսօր եկավ, ինձ տեղեկացրեց, որ կորոնավիրուսի կասկածով պետք է մեկուսացվի, և դպրոցի մուտքից էլ հետ գնաց»,- նշեց տնօրենը։

Վերջինի խոսքով՝ այսօր բացակայությունները շատ են եղել, աշակերտների շուրջ 50 տոկոսը բացակայել է։

«Ջրծաղիկով հիվանդ 10-12 աշակերտ ունենք, որոնց մի մասն արդեն առողջացել, վերադարձել է: Դպրոցն ունի 1.229 աշակերտ, որոնցից առաջին հերթով դպրոց է հաճախում 992-ը: Ծնողները, իմանալով իրավիճակի մասին, եկան, երեխաներին տուն տարան: Այս պահին մնացել է միայն 10-12 աշակերտ»,- նշեց Արուսյակ Մուրադյանը։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 նոր դեպք է գրանցվել: Նրանցից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ է, որը մարտի 8-ին մասնակցել է նշանադրության արարողության: Այսպիսով, ընդհանուր առմամբ, մեր երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4-ն է: