«Ո՞ր Նիկոլին հավատանք․ սա ժուլիկություն է»․ Լևոն Զուրաբյանը հակադարձում է Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2025 | 12:12
Բողոքներ ենք ստանում, որ շինարարների աշխատավարձը տնտեսվարողները չեն վճարում. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 12:05
Ֆինն Գերագուսյանի տպավորիչ գոլն Անգլիայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 12:00
Փաշինյանի օդանավը չի կարողացել Մոսկվայում վայրէջք կատարել // ԼՂ հայերի վերադարձի հարցը կարող է փակվել․ ԼՈՒՐԵՐ
11.12.2025 | 11:55
Քանդման ենթակա են Սասուն Միքայելյանի, Ռուբեն Հայրապետյանի և Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող գույքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 11:55
ՌԴ շրջանների վրա խոցվել է մոտ 300 ուկրաինական ԱԹՍ. Մոսկվայի օդանավակայանները յոթ ժամով դադարեցրել են թռիչքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 11:48
Նոր նշանակում Կառավարությունում
11.12.2025 | 11:39
Զելենսկին պետք է իրատես լինի՝ Ուկրաինայում զանգվածային կոռուպցիա է, ընտրությունների ժամանակն է. Թրամփ
11.12.2025 | 11:30
Վարչապետի որոշմամբ մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել
11.12.2025 | 11:19
Վահան Բիչախչյան․ Հուսով եմ՝ «Նոայի» դեմ խաղով վերջ կդնենք մեր անհաջող փուլին
11.12.2025 | 11:14
Վարչապետի որոշմամբ՝ ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել
11.12.2025 | 11:02
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
11.12.2025 | 10:54
ՉԼ․ «Ռեալը» պարտվել է «Մանչեսթեր Սիթիին», առաջատարը դարձյալ հաղթել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 10:53
Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով․ Baza
11.12.2025 | 10:52
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է զուգահեռաբար փակել ԼՂ հայերի վերադարձի ու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 10:38
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.22%-ով և կազմել 4226.10 դոլար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքում տեղի ունեցած հանրահավաքում հրապարակել է հանրաքվեի հռչակագրի նախագիծ, որում նաև գնահատականներ են հնչեցվում համապետական ընտրությունների վերաբերյալ։

Նշվում է, որ 1995 թվականից մինչև հեղափոխություն որևէ համապետական ընտրության արդյունք չի արտահայտել ժողովրդի ազատ կամքը, բացառությամբ՝ 1999-ի ԱԺ-ի ընտրությունները։

Վարչապետն ասում է նաև, որ ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է ոչ լեգիտիմ պետական մարմինների ու պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում։

Factor TV-ի հարցազրույցում պատասխանելով այս պնդումներին, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հիշեցրեց 2008 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ «Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։ Հաղորդավարի հարցին՝ ե՞րբ է ապօրինի իշխանության ու ապօրինի ընտրությունների հիմքը դրվել, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Այս իշխանությունը՝ ավազակապետական այս համակարգը, ուղղակիորեն ծնվել է հոկտեմբերի 27-ին՝ Նաիրի Հունանյանի ձեռքով»։

Հիմնվելով այս մտքի վրա, Լևոն Զուրաբյանը հարց է բարձրացնում․ «Ո՞ր Նիկոլին մենք պետք է հավատանք, այն Նիկոլին, որն ասում՝ այս ամեն ինչը սկսվել է 1995 թվականից, թե՞ այն Նիկոլին, որը նույնքան անկեղծ ու ազնիվ էներգիայով երկու անգամ պնդում է՝ 1999 թվականից։ Չկա որևէ ինֆորմացիա, որ Նիկոլ Փաշինյանը ավելացրել է իր գիտակցության մեջ՝ 90-ական թվականների վերաբերյալ։ Այն հակասությունը, որ տեսնում ենք, չի կարող բացատրվել հավելյալ ինֆորմացիա ստանալով։ Այսինքն՝ կամ իր ասածը 2008 թվականին ճիշտ էր և այդ դեպքում սխալ է այսօրվա ասածը և անսկզբունքային է դա, կամ էլ այսօրվա ասածն է ճիշտ և անսկզբունքային էր իր պահվածը 2008 թվականին։ Մարդը չի կարող մեկ օր լինել սկզբունքային, մեկ օր՝ ոչ։ Ստացվում է, որ Փաշինյանն իր շեշտադրումներով վնասում է քարոզարշավի սկզբունքայնությանը, և ես խորհուրդ կտայի «Այո» քարոզարշավի պատասխանատվությունը ստանձնած մարդկանց՝ հրաժարվել այնպիսի հնարքներից, որոնք հեշտորեն ջարդվում են»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը։

Իսկ երեկվա հանրահավաքում վարչապետի հնչեցրած մի հայտարարություն կրկին ՀԱԿ-ի համակիրների դժգոհությունն է առաջացրել։ Նա ասել էր, որ Սահմանադրական դատարանի 7 անդամները եղել են թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Քոչարյանի, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության կամակատարները։

Արձագանքելով՝ Լևոն Զուրաբյանը ասաց․ «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի տիրապետում իրավիճակին։ Սահմանադրական դատարանի՝ կամակատար դառնալու գործընթացը շատ ավելի լուրջ պատմություն ունի, այն սկսվել է 2003 թվականից։ Թե երբ է սկսվել այդ գործընթացը, այդ մասին վկայում է Գագիկ Հարությունյանը՝ 2019-ի հոկտեմբերին տված մի հարցազրույցում ասում է՝ «2003 թվականին, երբ վստահության հանրաքվե անցկացնելու որոշում կայացրինք, ինչ վիճակում հայտնվեցինք ես ու ընտանիքս տարիներ շարունակ, և առհասարակ՝ ամեն որոշումից հետո»։ Այ սա՛ է այն պահը, երբ սկսվեց ՍԴ-ի վերածումը՝ կամակատարի»։

Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հանրաքվեի հռչակագրի նախագիծը իրավական ինչ հետևանքներ կարող է ունենալ․ «Վարչապետի հրապարակած հռչակագիրը ոչ մի իրավական կարգավիճակ չունեցող փաստաթուղթ է, դա ընդամենը ֆեյսբուքային ստատուս է, և իսկապես սա բավականին էժան քարոզչական հնարք է, որովհետև ինքը ոչ մի կարգավիճակ չունի։ Դա կլինի միայն ՔՊ-ի կողմից ընդունված փաստաթուղթ։ ԱԺ-ն հանրաքվեի է դրել ընդամենը մեկ հարց՝ դա ՍԴ 7 անդամի հեռացման նախագիծն է։ Ներկայացվել է պատմության մի վերսիա, որը մեր ու շատերի համար ընդունելի չի, և հասկանալի չի՝ ինչու են պատմության վերսիաները դրվում քվեարկության, և իրականում քվեարկության չեն էլ դրվում։ Այսինքն՝ դա ժուլիկություն է»։

ՀԱԿ փոխնախագահը շեշտում է, որ իրենք շարունակելու են մնալ «Այո»-ի կողմնակից և աջակցում են հանրաքվեի՝ դրական ելքով ավարտին։

Մանրամասնրեը՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան