Սանասարյանը պնդում է՝ չի իմացել իր աշխատակիցների բիզնեսների մասին, հակառակ դեպքում գործի չէր ընդունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.03.2020 | 11:38Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում հետազոտվում են գրավոր ապացույցները:
Դավիթ Սանասարյանը դատարանում ասաց, որ երբ աշխատանքի էր ընդունվում Սամվել Ադյանը, իրեն բիզնեսներ ունենալու մասին որևէ տվյալ չի հայտնել:
Նա հավելեց, որ նույնը վերաբերում է մյուս աշխատակցին. «Եթե ես իմանայի, որ նրանք բիզնեսներ ունեն, աշխատանքի չէի ընդունի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան