Հեղափոխության շնորհիվ ՀՀ-ԵՄ Համաձայնագրից ակնկալիքը մեծապես փոխվեց․ Լարիսա Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Այսօր տրվեց «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը՝ հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի մեկնարկը։ Այն իրականացնում է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանը»՝ Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ասում է, որ Եվրամիության հետ ինտեգրացիան հնարավորություն է տալիս Հայաստանում խորքային բարեփոխումներ իրականացնել:

«Որպես քաղհասարակություն՝ մենք փորձել ենք աջակցել այդ գործընթացը, և ցավոք, երկար տարիների ընթացքում մշտապես մշտադիտարկելով ռեֆորմները, արձանագրում էինք դրանց անկատար լինելը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց ներքո շատ անգամ հակառակ նպատակներ և մեխանիզմներ աշխատեցնելը՝ ավելի թափանցիկ ընտրությունների տեղը մենք ստանում էինք ավելի հեշտ կառավարվող ընտրություններ, ավելի անկախ դատական իշխանության դեպքում ստանում էինք մեխանիզմներ, որոնք թույլ էին տալիս դրանք շրջանցել»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Նրա խոսքով՝ հեղափոխության շնորհիվ ՀՀ-ԵՄ Համաձայնագրից ակնկալիքը մեծապես փոխվեց՝ հնարավորություն համապարփակ ձևով բարեփոխել և վերակառուցել։

«Այն գիտելիքը, որ կուտակված է, հնարավորություն է տալիս ավելի խորքից հասկանալ՝ իսկապե՞ս ապագայի պլաններն ու գործողությունները թույլ են տալիս ոչ միայն տեսականորեն անել լավ ու ճիշտ քայլեր, այլև անել քայլեր, որոնք հնարավորություն կտան կազմաքանդել ու չեղարկել այն սողանցքները, որրոնց միջոցով կատարվել է պետության զավթում, ունենալ այն լծակները, որով դու կարող ես կառավարել օրենքից և իրավունքից դուրս պրոցեսները։ Մենք հուսով ենք, որ ունենք բովանդակային հիմք, որի հիման վրա կկառուցվեն ապագա գործողությունները։ Մենք ունենք մեր մշակած տեսլականը, որի հետ համեմատելով մենք կանենք մշտադիտարկումը»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան