Ինչպե՞ս կարող է ժողովրդի կարծիքը հարցնելը լինի անօրինական. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն Ագարակում միացել է «Այո»-ի քարոզարշավին։ Factor.am-ի հարցին՝ որո՞նք են այն փաստարկները, ըստ որի քաղքացիները պետք է «Այո» ասեն սահմանադրական փոփոխություններին, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Դա շատ պարզ խնդիր է, ժողովուրդը ոտքի է կանգնել և նախորդ իշխանությանն ասել է՝ հեռացեք, հեռացել է գործադիր իշխանությունը, հեռացել է օրենսդիր իշխանությունը, հիմա ժողովուրդն ասում է, որ դատական իշխանությանը չի վստահում, նրանք էլ պիտի հեռանան»։

Արամ Սարգսյանը համաձայն չէ հնչող կարծիքներին, որ այս հանրաքվեն անօրինական է: «Ես չեմ հասկանում՝ ինչպես կարող է ժողովրդի կարծիք հարցնելը լինել անօրինական։ Ավելի օրինական բան ինձ համար, քան ժողովրդի կարծիքը հարցնելն է, ես չեմ պատկերացնում»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Հրայր Թովմասյանի հետ ներկայիս իշխանությունները հաշտ էին, մինչև ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելը, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Գիտեք՝ Սերժ Սարգսյանին մերժելուց հետո ԱԺ-ի հետ էլ էր հաշտ այս իշխանությունը, ի՞նչ, չփոխե՞ր Ազգային ժողովը։ Սա հեղափոխությո՞ւն էր, թե՞ ուղղակի իշխանափոխություն»։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նախանշված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: