«Այս Սահմանադրական դատարանը պետք է հեռանա». վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Այսօր Հայաստանում կան մարդիկ՝ ժողովրդի կողմից մերժված, ովքեր մտածում են, որ ժամանակին իրենց շահերը պաշտպանելու համար ստեղծել են Սահմանադրական դատարան, տվել են անսահմանափակ լիազորություններ, հիմա կարող են սպասել հարմար պահի, որ այդ դատարանն իրենց համար կայացնի բարենպաստ որոշումներ։ Ագարակում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չի կարող լինել այդպիսի բան, որովհետև չի կարող լինել Սահմանադրական դատարան, ՀՀ-ում որևէ մարմին, որ վեր է ժողովրդից։ Մենք այսօր այս հանրաքվեով ևս մեկ անգամ վերահաստատելու ենք դա, որ բոլորի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը տարիներ շարունակ ընտրակեղծիքների համար տանիք է եղել. «Սահմանադրական դատարանի հարցը նաև այդ պատճառով է դրված։ Ես բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ում բոլոր պրոբլեմները սկսվել են ընտրությունները կեղծելով և ՍԴ-ն, ըստ էության, դարձել է տանիք բոլոր ընտրակեղծիքների համար։ Մենք ասում ենք, որ Սահմանադրական դատարանը պետք է փոխվի և պետք է լինի ՀՀ գործող Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան»։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նախանշված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Առաջարկվող փոփոխություններով՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: