Նա Ադրբեջանի զինվորն է Ֆրանսիայում. Մուրադ Փափազյանը՝ Փարիզի քաղաքապետի թեկնածու Ռաշիդա Դաթիի մասին

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Փարիզի քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռաշիդա Դաթին, որը ներկայում Փարիզի 7-րդ շրջանի քաղաքապետն է, շատ մտերիմ կապեր ունի Ադրբեջանի հետ: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Եվ ոչ միայն պետության, այլ նաև Ալիևների հետ անձնական կապեր ունի, որոնք քաղաքականացրեց: Ռաշիդա Դաթին փաստեց, որ նաև Ադրբեջանի քաղաքական բարեկամն է: Նա հանդես է եկել մի քանի նախաձեռնություններով՝ քաղաքականապես զորավիգ կանգնելով Ադրբեջանին, Եվրախորհրդարանում միշտ քվեարկել է ի նպաստ Ադրբեջանի և Հայաստանի դեմ, ապրիլյան պատերազմից հետո էլ զորավիգ կանգնեց Ադրբեջանին՝ դատապարտելով հայկական կողմին: Դաթին Ադրբեջանի զինվորն է Փարիզում և Ֆրանսիայում»,- հայտարարեց Մուրադ Փափազյանը:

Նա նշեց, որ Փարիզի քաղաքապետի ընտրություններում, որոնք տեղի են ունենալու մարտի 15-ին և 23-ին, Ռաշիդա Դաթին ընտրվելու բավական մեծ հնարավորություններ ունի:

«Աջերը, որոնք պարտվեցին 2017 թվականի նախագահական ընտրություններում և այդ պաշտոնը զբաղեցրեց Էմաուել Մակրոնը, այսօր ցանկանում են ռևանշ անել և Փարիզը գրավել: Դաթիին լուրջ աջակցություն է ցուցաբերում նաև նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին»,- հավելեց CCAF-ի համանախագահը:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում Դաթին խուսափում է ներկայացնել Բաքվի հետ մերձավոր բարեկամությունը, փորձում է թաքցնել այն. «Բայց Ֆրանսիայի ազդեցիկ հայկական կազմակերպությունները բարձրաձայնում են իրականությունը, փորձում հանրությանը ներկայացնել, որ եթե Դաթիին քվե տաք, նշանակում է՝ Ադրբեջանին եք քվե տալիս: Փորձում ենք այդ պայքարը տանել, որպեսզի հանրային կարծիքի մեջ կասկած մտցնենք»:

Փարիզի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաև գործող քաղաքապետ Անն Իդալգոն, որը, ինչպես հայտնի է, սերտ հարաբերություններ ունի տեղի հայ համայնքի հետ:

«Մենք աջակցում ենք գործող քաղաքապետ Անն Իդալգոյին: Նա միշտ մասնակցել է հայկական նախաձեռնություններին, զորավիգ է եղել հայ համայնքին, Հայաստանին ու Արցախին, կազմակերպում և մասնակցում է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին: Նրա նախաձեռնությամբ է նաև, որ «Թումո»-ն Փարիզ եկավ»,- թվարկեց Մուրադ Փափազյանը:

Նշելով, որ Անն Իդալգոն և Ռաշիդա Դաթին Փարիզի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի հավասար հնարավորություններ ունեն՝ Մուրադ Փափազյանը փաստեց, որ մեծ աշխատանք կա անելու և շատ դժվար ընտրապայքար է սպասվում վերջին օրերին:

Թամարա Հակոբյան