Այսօր գնդակոծվել է Ոսկեպարը, վնասվել է բնակիչներից մեկի առանձնատան պատը
Այսօր ժամը 15․00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի Մարզի Ոսկեպար սահմանամերձ բնակավայրը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի գյուղապետ Սերոբ Մախսուդյանը:
Նրա փոխանցմամաբ՝ հակառակորդը հրաձգային զենքերից 2 կրակահերթ է արձակել: Գնդակոծության հետեւանքով գնդակներից մեկը խոցել է Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի առանձնատան բաղնիքի պատը, մյուսը՝ դիպել բաղնիքում տեղադրված ջրի տարողությանը։
Գյուղապետն ասաց, որ նյութական մեծ վնասներ չեն կրել: Հակառակորդը գյուղը վերջին անգամ գնդակոցել էր մարտի մեկի գիշերը: