Արցախում ընտրակաշառքի թվերն ավելի բարձր են, քան Հայաստանում. Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 15:34
Ժողովրդի կամքը եղել է, որ ԲՀԿ-ն անցնի Խորհրդարան, որովհետև 4%-ը հաղթահարել է. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:26
Մերձմոսկովյան շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են
01.07.2026 | 15:17
ԱՄՆ-ն ու Իրանը Դոհայում անուղղակի բանակցություններ են վարում ավելի ցածր մակարդակով․CNN
01.07.2026 | 15:10
Երկու թեկնածու՝ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար // ՍԴ-ն այսօր խորհրդակցական սենյակ կգնա․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 15:05
ՔՊ քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:00
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
01.07.2026 | 14:51
Վան է այցելել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը
01.07.2026 | 14:44
Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. փոխարտգործնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:35
«Խնդրում ենք ընդունել Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան որոշում». կոչ՝ ՍԴ անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:28
Հայաստանում գազի գինը բնակիչների համար կմնա անփոփոխ
01.07.2026 | 14:26
Երևանի փողոցներում կտեսնեք ինձ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:18
«Եթե Փաշինյանի խոսքը և վարքագիծը համարվում է իրավաչափ, ապա մի դժգոհեք Վարդան Ղուկասյանի բառապաշարից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:10
Ուկրաինան ԵՄ խաղաղության հիմնադրամից ռազմական օգնության համար 6,6 մլրդ եվրո է խնդրում. Reuters
01.07.2026 | 14:02
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 14:02
Քանի՞ խախտում պետք է արձանագրվեր, որ ասեիք՝ ազդեցություն է ունեցել արդյունքների վրա. Դրմեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական փոփոխության հարցով հանրաքվեին ընդառաջ՝ թե՛ դիտորդական կազմակերպությունները, թե՛ Հայ ազգային կոնգրեսն ահազանգում են, որ հանձնաժողովներում ընդգրկվում են նախկինում ընտրակեղծիքների մաս կազմած անձինք։

ՀԱԿ-ը, օրինակ, իշխանությանը մեղադրում է հանրաքվեի նախապատրաստման փուլում բազում թերությունների ու ձախողումների մեջ, հարց բարձրացնելով՝ ինչո՞ւ են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության ծառայություններ մատուցած անձինք նշանակվել։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի կողմից նախկինում ընտրական հանձնաժողովներում ներգրավվում էին հիմնականում ուսուցիչներ, որոնք, օրինակ՝ ՀՀԿ-ի համար ծառայում էին իբրև վարչական ռեսուրս. «Այո՛, տեղի էր ունենում ընտրակեղծարարություն, և այդ դասատուներից շատերն ընտրակեղծարարության վրա աչք էին փակում։ Հիմնականում մանկապարտեզների աշխատողներին, այդ դասատուներին ես կհամարեմ ոչ թե նախորդ հանցավոր ռեժիմի կամակատարներ, այլ ռեժիմի զոհեր»։

Մեր հարցին՝ մեկ անգամ ընդգրկված լինելով ընտրակեղծարարության սխեմաներում, ո՞րն է երաշխիքը, որ պատմությունը չի կրկնվի այս անգամ՝ տանելով հանրաքվեի արդյունքների դելիգիտիմացմանը, Իոաննիսյանը պատասխանեց. «Քանի որ մինչև հիմա խորհրդարանը չընդունեց պետության զավթման վերաբերյալ որևէ հայտարարություն, որի տրամաբանության մեջ մտներ այն, թե ովքեր են կրում դրա համար պատասխանատվություն և ովքեր են ներվում։ Սա խնդիր է, որի կոնցեպտուալ լուծումը պետք է տար Ազգային ժողովը, ինչը չարեց»։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը Կառավարությունից ստացել է 80 միլիոն դրամ՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններում դիտորդություն անելու նպատակով։ Թեկնածուներից որոշներն ահազանգել են համատարած փող բաժանելու մասին։

Դանիել Իոաննիսյանը հաստատեց՝ այդպիսի ահազանգեր նաև իրենք են ստացել:

«Բայց Արցախում փողի բաժանումը Հայաստանի պես չի։ Այստեղ ո՞նց է՝ ֆիքսված 10.000 դրամ կաշառք է, ֆիքսված գին էր։ Արցախում շատ ավելի մեծ գումարներ են, և երկրորդ՝ հենց ընտրակաշառքի տեսքով չի: Դրանք շատ ավելի բարեգործության և բարեգործության խոստման տեսքով են, ա՛յ, որ ես ընտրվեմ, դուք դիվան կստանաք, Մատաղիսում թեկնածուն դիվան է խոստացել, շատ ավելի մեծ բաների է հասնում»,- ասաց Իոաննիսյանը:

Նա կարծում է, որ բաժանվող փողը կարող է ընտրությունների արդյունքների վրա ունենալ ազդեցություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան