Եթե «Այո»-ն չհաղթի մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ․ Լևոն Զուրաբյանը կոչ է անում սթափվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

«Իրավիճակը շատ լուրջ է, խաղադրույքը, որը դրված է այս հանրաքվեի արդյունքի իմաստով, շատ մեծ է, ըստ էության հեղափոխության ճակատագիրն է դրված և նման անփույթ վերաբերմունքը անթույլատրելի է, և մենք կոչ ենք անում սթափվել»,- այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք կհաջողվի «Այո»-ի շտաբին 650 հազար քվե ապահովել, հաշվի առնելով դեռևս ոչ ակտիվ քարոզարշավն ու նախկինում «Իմ քայլի» հավաքած ձայները, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց․ «Այն հանգամանքը, որը դուք նշեցիք՝ ոչ ակտիվ քարոզչական ջանքերը, դրանք ևս մեկ բաղադրիչ են ընդհանուր վերաբերմունքի, որի մասին մենք խոսել ենք։ Մենք խոսել ենք, որ ընտրական ինստիտուտների վերափոխման գործում իշխանությունը և՛ դանդաղկոտություն է ցուցաբերել, և՛ անհետևողականություն, և՛ անվճռականություն։ Ցավոք սրտի, նույնը այս պահին կարելի է ասել նրանց քարոզարշավի մասին։ Դրա համար մենք որոշեցինք ահազանգել և փորձել մի քիչ էլ ցնցելով պահանջել՝ փոխելու այս վարվելակերպը։ Իշխանությունը պետք է շատ լավ հասկանա, որ եթե նա հանկարծ ճիշտ հանգրվանի չհասցնի այս հանրաքվեն, ինքը հասնելու է իր մտադրվածի ճիշտ հակառակին, որովհետև եթե «Այո»-ն չհաղթի այս հանրաքվեում, մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Լիլիթ Շաբոյան