Թեհրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել
Թեհրանում նոր կորոնավիրուսից հայ կին է մահացել: Այս մասին գրում է «Արևելք»-ը՝ վկայակոչելով Թեհրանի իր աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացողը 85-ամյա Էլսիկ Մասիկին է:
Իրանահայ կինը մեկ շաբաթ առաջ տեղափոխվել էր «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որտեղ կորոնավիրուսով վարակված հիվանդներն են պահվում: