Չորս կուսակցությունից միայն ԲՀԿ-ն չհամաձայնեց մեզ ընդառաջել․ «Ոչ»-ի շտաբի ղեկավարը՝ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ նշանակելու մասին

Լուրեր

26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
Բոլորը

«Ոչ»-ի քարոզչական կողմը 90 տոկոսով կատարել է իր հանձնառությունը և օրենքով սահմանված 4016 տեղից լրացրել 3970-ից ավելին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Ոչ»-ի քարոզչական կողմի ղեկավար Ռուբեն Մելիքյանը։

«Մեր բոլոր ռեսուրսներն օգտագործելով, այս կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց հանձնաժողովի անդամների թեկնածուներ ունենալ, և նրանց ներկայացնել օրենքով սահմանված ժամկետում՝ մինչև մարտի 1-ը։ Մենք, ի տարբերություն հակառակ կողմի, չունեինք կազմակերպական ներուժ, քանի որ մենք կուսակցություն չենք, ավելին՝ կազմակերպություն էլ չենք, այլ նախաձեռնող խումբ։ Ընդհանուր թվով՝ միայն հանձնաժողովի 37 անդամ չենք ներկայացրել։ Նշանակում չենք արել երկու տեղամասերի ընտրական հանձնաժողովներում․ Լոռու մարզի Պետրովկա և Նովոսելցևո գյուղերում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ գործընթացն իրենց համար դժվար է եղել։ «Առաջին հերթին բաց հայտարարություն արեցինք, որպեսզի քաղաքացիները մեզ դիմեն։ Երկրորդը՝ դիմեցինք այն կուսակցություններին, որոնք երկու չափանիշի էին համապատասխանում․ «Այո»-ն բացառող դիրքորոշում էին հայտնել և ընտրական տեղամասերում հանձնաժողովի անդամներ նշանակելու ներուժ և բազա ունեին։ Այդպիսի կուսակցությունները 4-ն էին, 4-ին էլ դիմել ենք և մեզ տեղեկատվությամբ օգնելու պատրաստակամություն ստացել ենք երեքից։ Միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, որ մեզ չընդառաջեց և այդ հնարավորությունը չտվեց»,- ասաց Մելիքյանը։

Նելլի Մելքոնյան