«Կենսագրությանս մեջ չկա մի հատված, որի համար կարող եմ ամաչել»․ Գևորգ Պապոյանը՝ ՀՀԿ-ական լինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Երբևէ որևէ բան չեմ կեղծել, որևէ անօրինական բան չեմ արել, հետևաբար, իմ կենսագրության մեջ չկա մի հատված, որի համար ես կարող եմ ամաչել։ Ինձ մեղադրել են հանրապետական լինելու մեջ։ Ես էլ ասում եմ, որ իմ հորն ընդդիմադիր հայացքների համար հեռացրել են համալսարանից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ինքը հանրապետական է եղել և այժմ էլ աջակցում է հանրապետականներին։

«2006-2007 թվականներին ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ։ Երբեք որևէ բան չեմ թաքցրել։ 2008-ից հետո ես նրանց հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ Ես վաճառող, մարքեթինգի մասնագետ եմ աշխատել և մասնավոր համակարգում իմ կարիերան եմ արել։ Վերջին 12 տարվա ընթացքում որևէ կապ չեմ ունեցել և ընդհանրապես չեմ շփվել կամ ճանաչել որևէ պաշտոնավոր հանրապետականի։ Սա ուղղակի աբսուրդ է։ Չգիտեմ՝ Էդմոն Մարուքյանն ինչու է ինձ անձնավորել։ Իմ կարծիքով՝ դա շրիշակից ցածր մակարդակի հայտարարություն էր և չպետք է Ազգային ժողովում արվեր։ Որևէ կուսակցության անդամ լինելը չի կարող լինել վիրավորական։ Ես պատասխանել եմ, որովհետև այդ փաստը շահարկվել է»,- ասաց իմքայլական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան