Նրանք այլևս չեն աշխատում. Արմեն Գրիգորյանը՝ իրավապահ համակարգի դավաճանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համակարգի վերին օղակներում դավաճանների առկայության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, որ եթե կոնկրետ անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետը կխոսեր:

«Ընդհանուր առմամբ, համակարգի ներսում պարբերաբար լինում են դեպքեր, երբ չեն կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր և ցանկացած դեպքում, երբ հստակեցվում, բացահայտվում են, համապատասխան որոշումներ կայացվում են: Գործնական բազմաթիվ քայլեր են մինչ այսօր կատարվել՝ սկսած կառավարման համակարգի տարբեր բարեփոխումներից մինչև որոշումներ, որոնցով եղել են մարդիկ, որ այլևս չեն աշխատում, դրանք բոլորը այդ նպատակին են ծառայում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պետական դավաճանության դեպքերով քրեական գործեր չհարուցելուն, Արմեն Գրիգորյանը նշեց. «Որպեսզի իրավական գործընթացն արդյունավետ լինի, մենք պետք է ունենանք անկախ դատարան, իսկ անկախ դատարանի հարցը լուծված չէ»:

Նա հույս հայտնեց, որ ապրիլի 5-ից հետո այդ հարցը ևս կլուծվի:

Անդրադառնալով ԱԱԾ ղեկավարի՝ ահաբեկիչների ցանցի մասին հայտարարություններին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ քաղաքացին այս պահին մտահոգության տեղիք չունի, որովհետև ԱԱԾ-ն արդյունավետ աշխատում է:

«Ցանցերը, որոնց մասով կասկածներ կային, բացահայտված են, և այս պահին հավելյալ ինֆորմացիա չեմ կարող տալ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան