«Մեղավորն այն անձն է, որը կադրերին ընտրում է»․ Տարոն Սիմոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Չեմ ցանկանում մեկնաբանել պարոն Փաշինյանի արտահայտած կարծիքը։ Կասեմ, որ կադրային խնդիր միշտ կա, հատկապես՝ փոքր բնակչություն ունեցող երկրում այն ակնհայտ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել։

«Պետք է հասկանանք, որ իշխանությունը պատասխանատու է իր ընտրած կադրերի համար։ Չենք կարող անընդհատ կադրեր ընտրել, հետո ասել, որ լավը չեն և մեղավորությունն այդ կադրերի վրա բարդել։ Մեղավորն այն անձն է, որն այդ կադրերին ընտրում է»,- ասաց Տարոն Սիմոնյանը։

Պատգամավորը նաև դատական համակարգին անդրադարձավ․ «Մեզ համար չափազանց անհրաժեշտ է, որ ՀՀ լավագույն իրավաբանները դառնան դատավոր, ոչ թե անձինք, որոնք երիտասարդ տարիքում փորձեն դառնալ դատավոր, հետո դուրս գան և զբաղվեն փաստաբանական կամ իրավաբանական աշխատանքով։ Ընդհակառակը՝ նրանք պետք է զբաղվեն փաստաբանական, քննչական կամ դատախազական աշխատանքով և նոր վերրջում գնան դատավոր աշխատեն, որովհետև արդարադատություն իրականացնելը բաձրագույն առաքելություններից մեկն է։ Արդարադատություն իրականացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն լավ գիտելիքներ, այլ նաև կենսափորձ։ Իսկ տարիքը մարդուն խելացիություն է հաղորդում»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։