Զոհրաբ Մնացականյանի պատասխանը Թուրքիայի արտգործնախարարին շեշտակի էր. Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դրական է գնահատում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանը Թուրքիայի արտգործնախարարին։

«Զոհրաբ Մնացականյանի պատասխանը շեշտակի էր»,- այսօր խորհրդարանում ասաց նա։

Մինչդեռ, պատգամավորի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից այդ մասով արձագանք չեղավ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպմանը ներկա էին եղել համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Թուրք պաշտոնյան հանդիպման ժամանակ ասել էր, որ Մինսկի խումբը պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը։ Հանդիպումից հետո Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԵԱՀԿ ՄԽ–ի  որոշումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու սկզբունքների վրա։

Արձագանքելով Չավուշօղլուի հայտարարությանը` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter–ում գրել էր, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդն իրեն հիշեցրել է Ղուկասի ավետարանի հետևյալ խոսքերը. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան