ԱԱԾ-ում «թաթիկներ կկտրվե՞ն». օրը մոտենում է, ինչ կորոշի Նիկոլ Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 19:50
Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը
18.11.2024 | 19:42
Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել
18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:51
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը, որին հեղափոխությունից հետո վերապահվել էր շատ կարևոր դերակատարություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում, նախօրեին հայտնվեց հերթական սկանդալի կենտրոնում։

Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ ՔՊ կուսակցության վարչության նախագահ, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալների հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնատար անձի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանի մասին է:

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին մամուլում հրապարակվեց տեղեկություն, որ Սուրեն Պապիկյանը կենսագրական տվյալներում թաքցրել է իր դատվածության փաստը: Հրապարակման համաձայն՝ Պապիկյանը դանակով վիրավորել է իր հրամանատարին, ինչի համար ազատազրկման է դատապարտված եղել, իսկ համաներմամբ՝ ազատ արձակվել: Հաջորդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Պապիկյանը հերքեց, որ ինքը դանակով վիրավորել է որևէ մեկին, սակայն հաստատեց, որ դատապարտված եղել է:

Այժմ ԱԱԾ բարձրաստիճան սպա Սերոբ Հարությունյանին, որի լիազորությունները կասեցվել են, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու առիթով:

Ուշագրավ է, որ Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպայի կողմից երկրի թիվ մեկ քաղաքական ուժի ղեկավարին՝ ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապաիկյանի նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ-ին ուղղված  գովեստի խոսքերից ուղիղ քսան օր անց:

«Նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն իր գործունեության հասկանալի նրբություններով երեբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում: Այո, այդ պատճառով ես այսօր որպես ՀՀ վարչապետ վստահում եմ ՀՀ ԱԱԾ-ին»,- ասել էր նա:

Փաշինյանն այս հայտարարությունն արել էր  2019 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ԱԱԾ ծառայողի օրվա առիթով։  ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ դրանից  ընդամենը 20 օր անց,  հունվարի 9-ին Սերոբ Հարությունյանը իր ենթակային խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, որ բոլորովին վերջերս կառավարությունում իրավապահ կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսում էր համակարգում առկա դավաճանների մասին, նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարարել էր՝ ԱԱԾ-ին չվստահելու որևէ նշույլ անգամ չունի:

«Ես՝ որպես վարչապետ, որը հարյուր տոկոսով համոզված է, որ իր գործունեությունը համապատասխանում է ՀՀ ազգային անվտանգության շահերին, ապա այդ վարչապետը չի կարող անվստահության որևէ նշույլ ունենալ ԱԱԾ-ի նկատմամբ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ահա այս գործի շրջանակներում տուժող ճանաչված Սուրեն Պապիկյանը խոսելով իրավապահ համակարգի աշխատանքի մասին, որն ընդգրկում է այն ժամանակահատվածը, երբ Նիկոլ Փաշինյանը գոհ է ԱԱԾ-ից, սուր քննադատություն է հնչեցնում՝ անբավարար արդյունքներ գրանցելու համար. «Իրավապահ համակարգի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ինչ-որ փուլում փոխանակ լինեին հետհեղափոխական շրջանում տարիներ շարունակ  Հայաստանը թալանողներին, ունեզրկողներին բացահայտելու գործում, զբաղվել են բարձրաստիճան պաշտոնյայի մասին տեղեկություններ հավաքելով: Եվ այսօր նրանք խոսում են սպայի պատվից»:

Սպայի արժանապատվության մասին Սուրեն Պապիկյանի ակնարկները սլաքներն ուղղեցին դեպի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը հրաժարականից հետո ամեն առիթով խոսում է սպայի արժանապատվության մասին։ Վանեցյանը, մեկնաբանելով Սուրեն Պապիկյանի խոսքերը, արձագանքեց, թե  ակնարկներն ու ենթադրությունները չի մեկնաբանում: Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը:

Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ի նկատմամբ վստահության չափաբաժինը քաղաքական դաշտում տարակուսանք առաջացրեց: Ընդդիմադիրները հիշեցին, թե Նիկոլ Փաշինյանը, երբ ինքն էր իշխանությունների սուր քննադատը ինչ կարծիք ուներ Ազգային անվտանգության ծառայության մասին:

«Նիկոլ Փաշինյանը նախկինում առնչվել է ԱԱԾ-ի հետ և 2008 թվականին նրա հոդվածներից մեկում նշված է, որ չկա մի այնպիսի ստոր քայլ, որին ունակ չլինի մեր ԱԱԾ-ն։ Եվ մատնանշում էր, թե ինչու էր դա ասում, որովհետև իրեն սպառնացել են, որ իր երեխաներին կառևանգեն ինչ-որ բանի դիմաց, և հետաքրքիր է հետևել վերափոխումներին։ Ես կարծում եմ, որ ոչ միայն մեր ԱԱԾ-ն, այլ ընդհանրապես՝ հատուկ ծառայությունները, վաղ թե ուշ, անհրաժեշտություն են ունենում կարմիր գծերը հատելու, անցնելու, և արդյունավետ պետությունն այն է, որ հակակշիռներ է ունենում»,- Factor TV-ի եթերում ասել էր «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը:

Այսօր արդեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հատարարեց, թե ինքնամաքրվելու են և ԱԱԾ-ից հեռացնելու են այն անձանց, որոնք դավաճաններ են:

Ի դեպ, նշենք, որ մարտի 19-ին սպառվելու է օրենքով սահմանված ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի ղեկավարման վեցամսյա վերջնաժամկետը: Արդյոք այս սկանդալից հետո Նիկոլ Փաշինյանը Մարտիրոսյանին կնշանակի՞ ԱԱԾ տնօրեն, քանի որ Սերոբ Հարությունյանը, «Հայկական ժամանակ»-ի հրապարակման համաձայն, ԱԱԾ-ում աշխատանքի է անցել այս տարվա հունվարին՝ այսինքն՝ Մարտիրոսյանի տնօրենի պաշտոնակատար լինելու ժամանակահատվածում:

Հ.Գ. ԱԱԾ մամուլի կենտրոնից 04.03.2020-ին արձագանքելով մեր հրապարակմանը՝ փոխանցեցին, որ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանն ԱԱԾ-ում աշխատանքի է անցել մինչև Էդուարդ Մարտիրոսյանի տնօրենի պաշտոնակատար նշանակվելը: Հիշեցնենք՝ Factor TV-ն այս տեղեկությունը հրապարակել էր՝ հղում անելով «Հայկական ժամանակ»-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան