Զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծանում է Նեմրութ լեռան նկատմամբ

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

UNESCO-ի համաշխարհային ժառանգության  մեջ ներառված Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում գտնվող հայտնի Նեմրութ լեռ (3050մ)  9 ամսում  այցելել է 52.000 զբոսաշրջիկ, որից 2000-ը  օտարերկրացիներ են եղել:

Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ այդ մասին հայտարարել է Ադըյաման նահանգի մշակույթի և տուրիզմի հարցերով զբաղվող  վարչության տնօրեն Մուստաֆա Էքինջին. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրք պաշտոնյայի խոսքերով՝ այժմ իրենք աշխատանքներ են իրականացնում, որպեսզի զբոսաշրջիկները հեշտությամբ հասնեն լեռ, քանի, որ ճանապարհը անբարեկարգ է:

Հիշեցնենք, որ Նեմրութ լեռան վրա է գտնվում Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի թագավորության  թագավորը Անտիոքոս 1–ի դամբարանը, որը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձև ավազախումբ, որի ներսում ըստ պնդումների՝ թաղված է Անտիոքոսը:

Լեռան արևելյան եւ արևմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի եւ Վահագնի մոտ 9 մետր բարձրությամբ արձանաշարքերը: