Հարգելի՛ Նիկոլ, Սերժի տանը մեծացած Վանեցյանին դո՛ւ ես նշանակել ԱԱԾ տնօրեն, ումի՞ց ես վիրավորվում․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ դժգոհել է իրավապահների աշխատանքից, բայց օրերս խստագույն որակում տվեց՝ ամենավերին օղակում եղել են դավաճաններ, որոնք հակակոռուպցիոն պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հանձնարարություններով ու հաշվարկներով։

Փաստաբան Նորայր Նորիկյանը Factor TV-ի հարցազրույցում տեսակետ է հայտնում, թե ում կարող է վերաբերվել վարչապետի ակնարկը․ «Չպետք է մութ սենյակում կատու որոնել այն դեպքում, երբ կատուն բոլորի համար պարզ է։ Ակնհայտ է, որ խոսքը կարող է գնալ կամ Վանեցյանի մասին, կամ Ոստիկանության պետի մասին, որովհետև դուք ճիշտ եք ասում՝ գործող իրավապահ համակարգի մյուս նախկին բարձրաստիճան ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարել։ Եթե դավաճանություններից հետո էլ դասեր չի քաղել իշխանությունը, չի կարողացել այնպիսի իրավապահ համակարգի ղեկավար կազմ ապահովել, ես կարծում եմ՝ ուղղակի սխալ ցիկլի մեջ ենք»։

Փաստաբան Նորայր Նորիկյանը հիշում է նախկինում հնչեցրած իր խոսքերը, երբ Վալերի Օսիպյանը և Արթուր Վանեցյանը դեռ պաշտոնի էին․ «Ասել եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի Սերժ Սարգսյանի գեներալներով կառուցել մեր երազանքների Հայաստանը, ես կհամարեմ, որ մենք իսկապես անհավատալի խնդիր ենք լուծել։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հեռացնում էին աշխատանքից, և տարբեր արձագանքներ էին գալիս իշխանական դաշտից, թե ինչու է նա հեռացվել կամ Վալերի Օսիպյանը հեռացվել, ասացի՝ հարգելի՛ Նիկոլ, Սերժի տանը մեծացած Վանեցյանին դու ես նշանակել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ումի՞ց ես վիրավորվում։ Ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցել է, թե ում է նշանակում պատասխանատու պաշտոնի»։

Նորայր Նորիկյանին անհասկանալի է ևս մեկ հանգամանք՝ անցյալ տարի հուլիսի 5-ին Արթուր Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը ստացան գեներալ-մայորի ուսադիրներ, բայց 71 օր անց հեռացվեցին. «Այսինքն՝ նրանց վատ աշխատանքը ի հայտ եկավ այդ վերջին 71 օրվա ընթացքո՞ւմ»։

Փաստաբանն առաջարկում է հասկանալ՝ իսկ իրավապահ համակարգի ներկայիս ղեկավարները նախորդ մեկուկես տարում ի՞նչ արդյունքի են հասել հակակոռուպցիոն պայքարում: «Ամենապատասխանատու ձևով պնդում եմ՝ Հայաստանում մեկուկես տարում չկա գեթ մեկ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով հիմնավորված կլինի գեթ մեկ կոռուպցիոների հակաօրինական քայլ և մեղավոր ճանաչված լինի»,- ասաց Նորայր Նորիկյանը՝ հիշեցնելով, որ նախկին իշխանության ներկայացուցիչները, օգտվելով այս հանգամանքից, հայտարարում են՝ ինչպե՞ս են իրեն կոռուպցիոներ անվանում, եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռաբորտ Անանյան