Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չպետք է ուզի, որ Ռոբերտ Քոչարյանը նստի․ Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
08.06.2026 | 17:24
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2008 թվականի մարտի 1-ին, ըստ քրեական գործի նյութերի, բանակ է «օգտագործվել»։ Factor TV-ի հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը համոզմունք է հայտնում, որ իշխանությունը նպատակ է ունեցել տանկերով վախեցնել ժողովրդին․ «Ուժի ցուցադրություն էր, իրենք լավ վախեցած էին, տեսել էին ժողովրդի հզորությունը, փորձում էին իրենց իշխանությունը պահել։ Էդ քայլերն անելու համար դավաճանության հոդվածներ կարելի էր դնել»։

ՀԱԿ փոխնախագահը հիշեցնում է արտակարգ դրության ռեժիմի սահմանումը՝ զորքեր քաղաք մտցնելը և դիպուկահարների ներգրավումը․ «Հետո՝ այդ մարդկանց ֆինանսավորել են, ամբողջ քրեական գործը կեղծել են, սա մի համակարգ է, որին մասնակցել է պետական ամբողջ մեխանիզմը։ Եվ այդքան ապացույցներից հետո դեռ կան մարդիկ, կան վարչապետներ, որոնք ստորագրում են դա իրականացնողների համար»։

Նկատեցինք, որ նախկին վարչապետների շարքից բացակայում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը, որը Ռոբերտ Քոչարյանի օրոք վարչապետ էր, և նրանից հետո դարձել է նախագահ․ «Նախկին վարչապետները 15-ն են, որից միայն 3-ն են աշխատել, հարց տամ՝ իսկ միգուցե էն 12-ը ոնց որ թե համաձայն են, որ Ռոբերտ Քոչարյանը նստի։ Էդ տեսակետին ավելի հակված եմ։ Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը չուզի, որ Ռոբերտ Քոչարյանը նստի, կամ՝ հակառակը։ Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք մի մարմին են, ես չեմ կարծում՝ նրանք մի մարմին են»,- մեկնաբանեց Արամ Մանուկյանը։

10 անձանց սպանությունների բացահայտման հարցը մշտապես եղել է հանրային օրակարգում՝ կազմակերպվել են երթեր, հանրային միջոցառումներ, գործընթացներ խորհրդարանում՝ չնայած իշխանության դիրքորոշմանը։

Հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործն ունեցավ այլ ընթացք, այնուհանդերձ, մինչ օրս դատարանի առաջ չեն 10 սպանությունների հեղինակները։ Ավելին՝ դատական նիստերը Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գրիգորյանի ներգրավմամբ ձգձգվում են։

ՀԱԿ փոխնախագահը վստահ է, որ միտումնավոր են ձգձգումները, բայց այսպես երկար շարունակվել չի կարող․ «Նիստերը պետք է դատավորները արագացնեն, ԲԴԽ-ն պետք է խառնվի սրան։ Սա սովորական քրեական գործ չէ, ազգակործան հանցագործություն է տեղի ունեցել։ Ազգակործանը պետք է մաքրվի, որ մարդը թեթևացած առաջ գնա»։

Այսօր Մարտի 1-ի՝ սկզբնական փուլում հարուցված գործով նախկինում դատված անձանց վերաբերյալ ՄԻԵԴ-ից գալիս են իրավունքների խախտումները ճանաչող որոշումներ։ Նախկին քաղբանտարկյալների արդարացումների ենք ականատես լինում, բայց Ռոբերտ Քոչարյանն իրեն քաղբանտարկյալ է հայտարարել։ Նրա պաշտպանները ցույց են տալիս ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը, որտեղ խոսք է գնում Քոչարյանին, Խաչատուրովին կալանավորելու մասին, և պաշտպանական խումբն ասում է՝ ահա ապացույց, թե ինչպես է իշխանությունը հետապնդում:

«Քրեական գործը սկսվել է տանիքից. սկզբում մեղավոր է նշանակվել, հետո ընտրել են հոդվածը»,- ասել է Քոչարյանը:

Մեկնաբանելով այս հանգամանքը, Արամ Մանուկյանն ասում է․ «Հուզվեցի, և զարմացա՝ էս ինչ իրավունքներ են խախտվում։ Սահմանադրական դատարանը, երբ որոշում էր կայացնում Մարտի 1-ի բողոքարկման գործով, Սահմանադրական դատարանի տանիքում եղել են սնայպերներ, ավտոմատավոր զինվորներ։ Սահմանադրական դատարանի վճիռը եղել է զինվորականության ճնշման տակ՝ ավտոմատների ճնշման տակ, ինքը չգիտե՞ր դրա մասին»,- նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան