Մի լոգոյի պատմություն. իմքայլականների արձագանքը՝ «Այո»-ի լոգոյի գողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Երեկ ամբողջ օրը հանրության ուշադրության կենտրոնում հայտնված լոգոյի գողության պատմությունը վերջապես  հանգուցալուծում ստացավ։ Հետաքրքիր է, որ հեղափոխական իշխանություններն այս, կարելի է ասել, «տհաճ» պատմության մեջ կարողացան դրական կողմեր գտնել ու լոգոների նմանությունը խորհրդանշական զուգադիպություն ներկայացնել։

Պարզվեց՝ հայտնի լոգոն 1991 թվականին հեղինակել է գծանկարիչ Ստեփան Նարոյանը՝ «Երեկոյան Երևան» թերթի համար։ Այն խորհրդանշել է Անկախության հանրաքվեի «Այո»-ն։ Ուշ երեկոյան թեման պարզաբանեց Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։

«Այն 3 մլն դրամը, որը նախատեսված էր առաջին տեղի մրցանակի համար, մենք պիտի բաշխենք 3 անձի միջև․ այն է՝ «Երեկոյան Երևան» թերթի 1991թ․ խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Նարոյան Ստեփանի իրավահաջորդի»,- ասաց ՔՊ «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը նկատեց․ լոգոների համընկնումը հետաքրքիր զուգադիպություն է։

Ավելի ուշ՝  հայտարարություն տարածեց  նաև «Գարուն Էյջնսի» կազմակերպությունը, որը հաղթել էր լոգոյի մրցույթում․

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։ Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ «Գարուն»- ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և մշակելով այն, վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի։ «Գարուն»- ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել։ Հարգելով Նորայր Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի, Ստեփան Նորոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք «Այո՛» շտաբի որոշմանը»։

Իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանն այս պատմության մեջ հետաքրիր զուգադիպություն է նկատում․ «Հնարավոր չէր կանխատեսել, որ դա պիտի 91 թվականի լոգոյին այդքան նմանություն ունենար։ Ամեն դեպքում դրա մեջ ինչ-որ հետաքրքիր, խորհրդանշական և, կարծում եմ, շատ հաճելի սիմվոլիկա կա»։

Նույն կարծիքին է նաև իմքայլական Քրիստինե Պողոսյանը․ «Կարծում եմ՝ ՀՀ միակ արդար հանրաքվեն է եղել, որ անցկացվել է և, երևի «պատահականությունները պատահականություն չեն» սկզբունքով է արվել»։

«Իմ քայլ»-ից Անուշ Բեղլոյանն էլ կարծում է, որ 90-ականներից եկած լոգոն մարդկանց կհիշեցնի Սսվետական բռնապետությունից ազատվելու պայքարի մասին․ «Դա ցույց է տալիս, որ  ընտրությունը ճիշտ էր, որ պատկերը ընտրվել էր այնպիսին, որը մարդկանց կդրդի դեպի գործողություն, դեպի իրենց քաղաքացիական ազատությունների վերականգնում»։

Իշխանական մեկ այլ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ, որը երեկ նշում էր, թե հնարավոր է՝ լոգոյի «սովետական» տարբերակը ֆոտոշոփով արված լինի, ասում է․ «Գրագողությունը դատապարտելի բան է և կարծում եմ՝ շատ արդարացի, ճիշտ որոշում կայացրեց մեր կուսակցության վարչությունը։ Պատմությունն ինքնին բավականին հետաքրքիր է, երբ կողքի աչքով նայում ես։ Ուղղակի սիմվոլիկ ինչ-որ պատմություն էր, որը շատ գեղեցիկ պատմություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան