Մեզ վախեցնում են, սպառնում են, բերման են ենթարկում. ՁԻԱՀ կենտրոնի բժիշկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշման վերաբերյալ իրենց մտահոգությունները ներկայացնելու համար:

«Մոտ 100 աշխատակիցներ կան այստեղ: Խնդրում ենք քննարկում կազմակերպել, որ կարողանանք վարչապետին ներկայացնել խնդիրը: Մտավախություն ունենք, որ իրեն ճիշտ չի ներկայացվել խնդիրը: Խնդրում ենք ընդունել մեզ, լսել մեր կարծիքը, իմանալ բոլոր հնարավոր վտանգների մասին»,- ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ բոլոր օրինական միջոցներով փորձելու են իրենց ձայնը լսելի դարձնել: Ըստ նրանց՝ կենտրոնը «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու Առողջապահության նախարարության որոշմամբ «փլուզման եզրին է հասցվում արդյունավետ գործող համակարգ»:

«Մեր ակնկալիքն այն է, որ այն որոշումը, որն արդեն կայացված է՝ առանց մասնագիտական լուրջ քննարկումների, կասեցվի և վերջ դրվի Առողջապահության նախարարության՝ միանձնյա որոշումներ կայացնելու աշխատելաոճին, որոնք ոչ մի կերպ չեն կարող մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել: Կա մի խմբի ամբիցիոզ մոտեցում, որոնք պատրաստ չեն լսել այլ կարծիք, պատրաստ չեն ընդունել սեփական սխալները»,- ասաց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» մեկ այլ աշխատակից:

Բժիշկներից մեկն էլ նշեց, որ իրենց վախեցնում են, սպառնում և բերման են ենթարկում: Հիշեցնենք, որ ոստիկանությունը բերման էր ենթարկվել կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան