Արարատի մարզում տարիներ շարունակ 100-ավոր մարդիկ նպաստ են ստացել՝ խանութ, լավ տուն ունենալով հանդերձ․ Գարիկ Սարգսյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«2019 թվականը Արարատի մարզի համար բարեհաջող է եղել՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում գրանցած հաջողությունների առումով: 2018 թվականին իրականացրել ենք ընդամենը 4 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2019-ին՝ ներկայացրել ենք 80 հայտ, որից հաստատվել են 59-ը: Ցավոք, դրանցից մեկը՝ Այնթապի մշակույթի տան կառուցումը, կիսատ մնաց: 58 սուբվենցիոն ծրագրի մի մասը դեռևս ընթացքի մեջ է եղանակային պայմանների պատճառով: Կատարված ասֆալտապատման աշխատանքները գնահատվել են ոչ բավարար, սակայն մենք ընդառաջ ենք գնացել շինարարներին և թույլ տվել, որպեսզի մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը շտկեն իրենց թերությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով վերջին մեկ տարում մարզում կատարված աշխատանքները, ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Մարզպետը նաև ուշագրավ հայտարարություն արեց, ասելով, որ Արարատի մարզում տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ դրա կարիքը չունենալով։

Միևնույն ժամանակ, Սարգսյանի տեղեկացմամբ, եղել են նաև նպաստի կարիք ունեցող մարդիկ, որոնք ցուցակներից դուրս են մնացել․ «Փարոսակիրների ցուցակներն ենք մաքրել: Դրանցից հանվել են այն մարդիկ, որոնց մոտ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, բայց մարզում բոլորն էլ գիտեն, որ նա ունի խանութ, լավ տուն, մեքենա, բայց բոլորն իրենց անունով չեն»։

Լիլիթ Շաբոյան