ՀՔԾ-ն Միքայել Մինասյանին հարցաքննության ծանուցում է ուղարկել. Սերժ Սարգսյանի փեսան վկայի կարգավիճակ ունի

Լուրեր

17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. Օր 2․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել՝ հարցաքննության ներկայանալու համար:

Factor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում Միքայել Մինասյանը ճանաչվել է որպես վկա: Այս տեղեկությունները Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև Հատուկ քննչական ծառայությունից:

Կառույցից, սակայն, չհստակեցրին, թե Միքայել Մինասյանին ինչ գործի շրջանակներում են ընդգրկել որպես վկա:

Մեզ նաև հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին:

Հիշեցնենք, որ այս օրերին տեղեկություն էր շրջանառվում, որ Միքայել Մինասյանը եկել և հետ է գնացել Հայաստանից, սակայն իրավապահները որևէ կերպ չեն արձագանքել: Այս տեղեկությունների վերաբերյալ երեկ էլ ՀՔԾ-ից մեզ ասել էին, որ Միքայել Մինասյանը Հայաստանում չի եղել:

Նշենք, որ Միքայել Մինասյանը երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցրել, երբ կնոջ հայրը՝ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ կամ ՀՀ նախագահ է եղել: Իակ 2013 թվականից եղել է Վատիկանում ՀՀ դեսպանը: Պաշտոնանկ է եղել իշխանափոխությունից հետո:

Նարեկ Կիրակոսյան