«Շատ ուրախ եմ, ամեն մարդ պիտի պատասխան տա». առաջին արձագանքները՝ Սերժ Սարգսյանի առաջին դատական նիստին .ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Այսօր կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Դատարանի բակում նախկին նախագահին սատարելու էին եկել նրա ընկերները, նախկին հանրապետականներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Սերժ Սարգսյանին դատարանի բակում դիմավորեցին ծափերով։ Երրորդ նախագահն առաջին անգամ բարձրախոսով դիմեց իր աջակիցներին․ «Շատ-շատ շնորհակալ եմ՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ և ձեզ համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից։ Խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ երբեք չմոռանալով ՀՀ անվտանգության մասին»։

Դատական նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի փաստաբանները դատախազ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին՝ նշելով, որ վերջինը կողմնակալություն է դրսևորում։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Թե ինչպիսին կլինի դատարանի որոշումը, հայտնի կդառնա վաղը՝ փետրվարի 26-ին։

Մինչ այդ՝ Factor.am-ը փորձեց պարզել՝ ինչպես են վերաբերվում Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և ինչ ակնկալիքներ ունեն այսօր մեկնարկած դատական գործընթացից մեր քաղաքացիները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան