Կան ուժեր, որոնք սա կօգտագործեն. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ կորոնավիրուսի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ ՀՀ բարեկամ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության հետ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Հայաստանն ավելի ինտենսիվ, արտակարգ ռեժիմով է աշխատելու, որպեսզի հասկանա, թե կորոնավիրուստի հետ կապված գործողություններն ինչ զարգացումներ են ունենում:

«Չեմ կարծում, որ երկու շաբաթը կարող է որևէ խնդիր առաջացնել»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է մարդկանց փոխադրումներին:

«Վարչապետի կողմից արդեն պաշտոնական հայտարարություն է եղել, որ բեռնափոխադրումների հետ կապված որևէ արգելք այս պահին չկա, արտակարգ ռեժիմով կվերահսկվեն վարորդները, որոնք տեղափոխում են բեռներ»,- նշեց Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ վտանգավոր ռիսկեր ունի Իրանի հետ սահմանը երկու շաբաթով փակ պահելը:

Ըստ նրա, Հայաստանը որևէ կերպ չի արգելում Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացիներին վերադառնալ իրենց երկիր:

Պատգամավորի կարծիքով՝ Իրանում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի համար կարևոր են: «Երկու շաբաթն այն նախնական ժամանակահատվածն է, որը, ըստ իս, տրված է հասկանալու համար, թե Իրանում զարգացումներն ինչ ծավալների են հասնում, հարկ եղած դեպքում այս հարցը ևս մեկ անգամ կդրվի քննարկման: Մենք հույս ունենք, որ մարդկությանը սպառնացող նման երևույթները հնարավորինս կարճ ժամկետ կունենան: Իսկ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»,- շեշտեց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ Իրանի հետ սահմանի փակման հետ կապված Հայաստանը հաշվարկել է բոլոր ռիսկերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան