Դավիթ Տոնոյանը աշխատանքից ազատել է ՌՈ մի քանի բաժնի պետերի

Լուրեր

18.12.2025 | 14:26
Ձեր համար նորությո՞ւն ա, որ կաթողիկոսը ղեկավարվում ա դրսից, չե՞ք տեսել փաստեր․ Փաշինյան.
18.12.2025 | 14:21
Հանուն և ընդդեմ Գարեգին Բ-ի․ ինչ է սպասվում այսօր Մայր Աթոռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:20
Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստին ու կնոջը սպանել են
18.12.2025 | 14:18
Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի առաքման կադրեր են հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
18.12.2025 | 14:12
Կճոյանը կդառնա՞ կաթողիկոսական տեղապահ․ Փաշինյանի արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:05
Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է հայտնել Բաքվում սպասվող իր եզրափակիչ ելույթից
18.12.2025 | 13:59
Թուրքիան ցանկանում է վերադարձնել ռուսական C-400-ները. Էրդողանը հարցը քննարկել է Պուտինի հետ. Bloomberg
18.12.2025 | 13:55
Ես ո՞վ եմ, որ ուղղորդեմ, բայց աջակցում եմ․ Փաշինյանը՝ 10 եպիսկոպոսների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 13:48
Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք․ Դատախազություն
18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
18.12.2025 | 13:24
Ռուբեն Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
18.12.2025 | 13:11
ՌՊԼ․ Սպերցյանը` նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
18.12.2025 | 13:07
Վաղարշապատի համայնքապետարանը գրավոր իրազեկում չի ստացել այսօր Մայր Աթոռում հավաք անցկացնելու մասին
Բոլորը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:

«Հանդիպման սկզբում Դ. Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը»,- գրել է նա: